Ցմահ դատապարտյալների հարազատները համաներում են խնդրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.09 oC

Ցմահ դատապարտյալների հարազատները համաներում են խնդրում

12:36 23.10.2018

Խորհրդարանի մուտքի մոտ այսօր հավաքվել են ցմահ դատապարտյալների հարազատները, ընկերներն ու փաստաբանները: Բանն այն է, որ, ըստ նրանց ունեցած տեղեկությունների, համաներման նախագծում ցմահ դատապարտվածները ներգրավված չեն: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որ համաներումը տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա:

«Հիմնականում հավաքված են ցմահ ազատազրկվածների ընտանիքի անդամները, ընկերները, բարեկամները, որոնք փորձում են իրենց առաջարկներով որոշ ազդեցություն ունենալ համաներմանը վերաբերող օրենքի վրա, որը, ըստ էության, շրջանցել է ցմահականներին»,- ասել է ակցիայի մասնակիցներից Արմեն Աղայանը՝ հավելելով, որ իրենց տեղեկություններ են հասել այն մասին, որ օրենքը ցմահ ազատազրկվածներին չի վերաբերելու:

Ըստ ակցիայի մասնակիցների՝ ցմահ դատապարտվածների ընտանիքի անդամները փաստաբանների հետ միասին առաջարկների վերաբերյալ փաթեթ են կազմել՝ հուսալով, որ իրենց առաջարկները հաշվի կառնեն և դրանք օրենքում տեղ կգտնեն:

«Նպատակն է ցմահ ազատազրկվածներին վերադարձնել ներման իրավունքը, որը կա Հայաստանում, բայց նրանց վրա չի տարածվել: Հայտնի է, որ Հայաստանում կան ցմահ ազատազրկվածներ, որոնք հանցանքը գործել են մինչև 21 տարեկան լրանալը: Նրանք, բնականաբար, պետք է ներման իրավունք ունենան, որովհետև երիտասարդ տարիքում են արել այն, ինչն արել են:

Ազատազրկվածներ կան, որոնք նախկին օրենսդրությամբ մահապատժի են դատապարտվել, հետո իբր դա ներման ձևով փոխարինվել է ցմահով, այնինչ այն ժամանակ ուղղակի չկար 20-25 տարվա ազատազրկումը, և եթե նրանք այսօր դատվեին,  ցմահ ազատազրկման չէին դատապարտվի, կդատապարտվեին 18-20 տարվա ազատազրկման և արդեն ազատվելու հնարավորություն կունենային: Կան նաև հաշմանդամներ, որոնց այսօր արժի այդ համաներումը տալ»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ըստ հավաքվածների՝ համաներումն ու գործերի վերաբացումը չեն խանգարում միմյանց: Որպես օրինակ բերել են «Սասնա ծռեր»-ի գործը, երբ խափանման միջոցները փոխվել են, բայց գործը կարող է գնալ վերաքննության և այլն:  Ակցիայի մասնակիցները չեն կարծում, որ այսօր կա մի ցմահ դատապարտյալ, որն ասի, որ ինքը պատրաստ է շարունակել մնալ ՔԿՀ-ում այնքան ժամանակ, քանի դեռ վերաբացված գործի քննությունը չի ավարտվել:

Խորհրդարանից ակցիայի մասնակիցների հետ զրուցելու է եկել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որն առաջարկել է ակցիայի մասնակիցներին հանդիպել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

21:00 10.05.2025

AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրը

Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

20:55 10.05.2025

Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

20:51 10.05.2025

ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներ

Մայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

20:46 10.05.2025

Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

20:40 10.05.2025

Կրթվելը նորաձև Է. Կապանում կայացավ Շարժման հերթական հանդիպումը՝ ավելի քան 700 մասնակիցներով

2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց  արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր […] ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

20:40 10.05.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի […] ...

BACK_TO_TOP