Գյուղատնտեսական թափոններից Բասենում կենսավառելիք ստանալու ծրագիրը՝ անհեռանկարային. նոր արտադրություն կհիմնվի մեկ այլ տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+27.09 oC

Գյուղատնտեսական թափոններից Բասենում կենսավառելիք ստանալու ծրագիրը՝ անհեռանկարային. նոր արտադրություն կհիմնվի մեկ այլ տարածքում

12:08 24.10.2018

Վառելիք ստանալ գյուղատնտեսական թափոններից. այս տրամաբանությամբ տարիներ առաջ Շիրակի մարզում ներդրվեց այլընտրանքային վառելիքի արտադրություն։ Հնարավոր եղավ վառելիք ստանալ ծղոտի, չոր գոմաղբի, ծխախոտի և այլ կենսաթափոնների մնացորդներից։ Փորձացուցադրական տարածք դարձավ Բասեն գյուղը, որը արտադրությունն ընդլայնելու հեռանկարներ ուներ, բայց ծրագիրը ձախողվեց ֆինանսների բացակայության պատճառով:

Բասենում, այդուհանդերձ, հնարավոր եղավ կենսաթափոններից վառելիք ստանալ։ Օրինակ՝ ծխախոտի մնացորդները մանրացված վիճակում կենսավառելիքի լավ հումք են։ Այստեղ վառելիքահատիկների են վերածվում նաև ծղոտի, անասնակերի մնացորդները։ 10 ամիս է՝ գործը Բասենում կանգ է առել, պատճառը հումքի բացակայությունը չէ, այլ քամին քշել, տարել է արտադրամասի տանիքը, բաց երկնքի տակ աշխատել չի լինում։

Բասենի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Պետրոսյանի խոսքերով՝ ծածկի բացակայության պատճառով պատվերներ չեն վերցնում, որ կարողանան աշխատել:

Գյուղացին ոչ պիտանի ծղոտից ու խոզանից ազատվելու համար դաշտերում դրանք միշտ այրում է, ինչը հանգեցնում է հողի վերին շերտի էրոզիայի և կենսաբազմազանության վերացման։ Բասենի արտադրամասի փորձով ապացուցվեց, որ կենսաթափոններն անպիտան նյութեր չեն։ Դրանք էներգետիկ նպատակներով օգտագործողներ եղել են, ոմանք գնահատում են կենսավառելիքի արդյունավետությունը, ոմանք էլ հակառակն են ասում:

Գյուղացիներն են նշում, որ աթարի ու ածուխի համեմատ, ծղոտի վառելահատիկները լավ ջերմություն չեն արձակում: Կոշտ կենսավառելիքի արտադրության ծրագրի ղեկավար Գևորգ Պետրոսյանը սա պատճառաբանում է նրանով, որ այդ վառելիքահատիկների այրման համար հատուկ վառարաններ են պետք, որոնք թանկ են ու Հայաստանում չեն արտադրվում:

Իսկ ընդհանուր հաշվով, կենսավառելիքի արտադրության ծրագրի 2-րդ փուլ կլինի՝ արդեն Ախուրյան գյուղի տարածքում: Կենսավառելիքի նոր արտադրությունն իր ծավալներով ու արտադրանքով կտարբերվի Բասեն գյուղի բիովառելիքից: ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական հիմնադրամը 40 մլն դրամ կծախսի սարքավորումների ձեռքբերման համար, ևս 10 մլն դրամ էլ Ախուրյան խոշորացված համայնքն իր բյուջեից կներդնի, իսկ Բասենում արտադրությունը շարունակելը համարում են արդեն անհեռանկարային:

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ իրենք մտադիր են Բասենի զարգացման հիմնադրամի հետ պայմանավորվածությամբ, այդ սարքավորումները ժամանակավորապես տեղափոխել Ախուրյան, որպեսզի սարքավորումները տեղումներից չփչանան, մինչև որ կառույցի տանիքի վերականգնման հարցը կլուծվի: Բասենի զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պետրոսյանը, սակայն, դրա համար միջոցներ չունի: Սարքավորումների ժամանակավոր տեղափոխումը ենթադրվում է, որ այս դեպքում կլինի անժամկետ, հետևաբար և բիովառելիքի առաջին փորձացուցադրական տարածքը Բասենում հնարավոր է՝ էլ չգործարկվի: Իսկ Ախուրյանում նոր ծրագիրն է ձգձգվում. այստեղ շենքային պայմանների խնդիր կա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

23:59 23.07.2025

Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներից

Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

23:58 23.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ը

Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

23:56 23.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել է

Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:55 23.07.2025

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

23:52 23.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի

Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

23:49 23.07.2025

Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարին

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...

BACK_TO_TOP