Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է ԼՂ հակամարտության կարգավորումից. Յըլդըրըմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է ԼՂ հակամարտության կարգավորումից. Յըլդըրըմ

17:01 24.10.2018

Ցեղասպանության (Հայոց-խմբ.) վերաբերյալ պնդումը ստոր պնդում է: Նման հայտարարություն է արել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Կովկաս համալսարանի 2018-2019 ուստարվա բացման արարողությանը: Այս մասին հայտնում է Ermeniahber-ը:

«Առանց այդ էլ Ցեղասպանություն, էթնիկական զտում և բարբարոսական գաղափարներ արտահայտող տերմինները բնորոշ չեն մեզ: Դրանց գործածությունն իրենց բացասական հատկանիշները թուրք ազգին վերագրելու նպատակ ունի: Նման պնդումների դեպքում մեր պատասխանը հստակ է. պատմությունը պատմաբանների ուսումնասիրության ոլորտն է և այն պետք է նրանք գնահատեն»,- ասել է Յըլդըրըմը:

Բացի դրանից՝ Յըլդըրըմը հերթական անգամ հայտարարել է, որ իրենք պատրաստ են ցանկացած ժամանակ բացել Թուրքիայի ազգային արխիվներն ու հնարավորություն տալ մասնագետներին աշխատել դրանց ուսումնասիրության ուղղությամբ:

Դրան հետևել է ԼՂ հակամարտությանը կատարած անդրադարձը: Յըլդըրըմը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կապված է նաև հակամարտության կարգավորումից, և, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղից (Արցախից-խմբ.):

«Հայաստանը հաճախ հայտարարում է՝ «Մենք ցանկանում ենք հարաբերություն հաստատել Թուրքիայի հետ ու զարգացնել դրանք»: Եթե իսկապես նման մտադրություն կա, ապա նախ և առաջ պետք է դուրս գալ Լեռնային Ղարաբաղում իրենց բռնազավթված հողերից: Պետք է օկուպացիայի զոհ դարձած 1 մլն ադրբեջանցիներին հնարավորություն ընձեռվի վերադառնալ իրենց հողեր»,- ասել է նա:

Վերջում Յըլդըրըմը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի հասցեին հնչեցվող պնդումների ու «առանց որևէ նախապայմանների ընդունի իրողությունները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

22:33 14.05.2025

ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […] ...

Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելությունները

22:18 14.05.2025

Արարատ Միրզոյանը՝ Բաքու, Ջեյհուն Բայրամովը՝ Երևան. ի՞նչ կփոխեն հնարավոր փոխայցելությունները

Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այցելելու է Երևան, իսկ Հայաստանի ԱԳ նախարարը՝ Բաքու: Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: Այդ փոխայցելությունները լինելու են 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակում: Այդ հարթակը, որում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը, թեև վերջինս չի մասնակցում այդ ձևաչափով հանդիպումներին, հիշեցնենք, ստեղծված է […] ...

Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ

22:11 14.05.2025

Լիբիայում բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ

Լիբիայի մայրաքաղաքում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած զինված բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, մոտ 70-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Տրիպոլիի առողջապահության վարչության ներկայացուցիչ Մոհամմեդ Աբդել Վահաբը։ Նրա խոսքով, ինչպես մեջբերում է Libya Press գործակալությունը, զոհվածների թվում կան «հինգ զինյալներ և մեկ քաղաքացիական անձ՝ օտարերկրացի»։ Գործակալության տվյալներով՝ խոսքը Եգիպտոսից եկած աշխատողի մասին է, որը […] ...

SHANTNEWS

22:00 14.05.2025

SHANTNEWS

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

21:48 14.05.2025

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Մայիսի 10-ին, ժամը 17:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարահի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում, «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս […] ...

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

21:34 14.05.2025

Le Parisien. Ֆրանսիայում կայծակի հարվածից 13 մարդ է տուժել

Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի կենդանաբանական այգում կայծակի հարվածից առնվազն 13 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է Le Parisien թերթը։ Զոհերի թվում կան երեխաներ։ Բացի այդ, Գերմանիայից մեկ կին գտնվում է ծանր վիճակում։ Նշվում է, որ կենդանաբանական այգու ենթակառուցվածքները և կենդանիները չեն վնասվել։ ...

BACK_TO_TOP