Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերացրել է անհատ ձեռնարկատերեր Օնիկ Նազարյանին (Կոտայքի մարզ, ք. Հրազդան) պատկանող հացի և Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի գործունեության կասեցումը:
Արտադրողները բավարարել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները և սահմանված ժամկետներում կատարել Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները:
Այս մասին հայտնում են ՍԱՊԾ լրատվական ծառայությունից:
ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ, որում ասվում է. «Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Լավագույնս գիտակցելով աշխատանքի դերը և՛ քաղաքացու ինքնիրացման, և՛ երկրի զարգացման գործում՝ պետությունը շարունակում է ոլորտային քաղաքականության առանցքում դիտարկել արժանապատիվ աշխատանքի իրավունքի ու զբաղվածության ապահովումը։ Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ, պատշաճ […] ...
Տնտեսության ակտիվության՝ 14.3 տոկոս ցուցանիշը տպավորիչ համարելով, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, նաև որպես տնտեսագետ, այսօր ցանկացել էր շրջայցով լինել Երևանում գործող վերամշակող արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներ ներկայացնող երեք ընկերություններում: Նախագահի առաջին կանգառը ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարանում էր: Այս խոշոր գործարանում աշխատում են մոտ 600 բարձրակարգ մասնագետներ: Գործարանի արտադրանքն արտահանվում է ԵՄ […] ...
ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը շրջայց են կատարել Արմավիրի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրերի շինարարական հրապարակներում։ Նրանք այցելել են Արմավիրի թիվ 6, Վաղարշապատի թիվ 7 և Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցների, Շահումյանի, Արտիմետի, Արագածի, Ջանֆիդայի, Փշատավանի և Սարդարապատի միջնակարգ դպրոցների մարզադահլիճներ, ինչպես նաև Ջրառատ […] ...
Եվրոպական միությունը (ԵՄ) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (ԳԴՀ ՏՀԶՆ) մեկնարկեցին նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ), Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այսօր (ԳԴՀ ՏՀԶՆ) հայտարարեցին «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի […] ...
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների: Ապագա իրավաբանները մասնակցել են հանձնաժողովի նիստին, որի օրակարգում նաև ՄՊՀ 2023 թվականի գործունեության հաշվետվության հաստատման հարցն էր: ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ հանձնաժողովի նիստերին ուսանողների մասնակցությունն արդեն լավ ավանդույթ է դարձել, որի նպատակն է ապագա մասնագետներին ծանոթացնել հանձնաժողովի գործառույթներին, […] ...