15:15 10.05.2018
«Երբ հայ ժողովուրդը հնարավորություն է ունենում ընտրել իշխանություն, այդ իշխանությունը ծառայում է ժողովրդին, իսկ իշխանությունը ստեղծում է պետություն և ծառայում է պետությանը»,- այսօր՝ մայիսի 10-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, որը Հայաստանի ներքաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխություններն ավելի քան անսպասելի է որակել:
«Ես մտածում էի, որ դեռևս եվրասիական իմպերիան այնքան հզոր է, որ թույլ չի տա իշխանափոխություն: Մենք ապրում էինք կիսաազատ, կիսաանկախ, կիսաժողովրդավարական պետությունում, կարծում էի, որ երկար կտևի և մետրոպոլիայում պետք է կատաստրոֆա լինի, որ կարողանանք մեր ուզած իշխանությունը ձևավորել: Մինչդեռ պարզվեց, որ արդեն իմպերիան ի վիճակի չէ սվիններով պաշտպանել իր դրածոներին»,- ասաց Ազատ Արշակյանը:
Նա նախկին իշխանություններին «քրեաօլիգարխիկ» անվանեց, որոնք նստած էր սվինների վրա, իսկ այժմ այդ սվինները հանվել են, նրանք տապալվել են: «Ելք»-ը կամ ՔՊ կուսակցությունը հաշվարկ էին արել և տեսել, որ արդեն կարելի է իշխանափոխություն անել: Իրենք չէին տեսել, ՀՀԿ-ն չէր տեսել: Իշխանությունը փողոցում ընկած էր, և Փաշինյանը այն վերցրեց:
«Ուրախ եմ, որ դա արեցին երիտասարդներն առանց ծերունիների: Սա նոր բան է, իրենց աշխատանքն է, իրենք ունեն ծրագրեր, նպատակներ: Եթե անհրաժեշտ լինի օգնություն, ուսներս դեմ կտանք, եթե կարիքը զգան: Մինչ այս ընկճված էի, հիմա ոգևորված եմ»,- նշեց Ազատ Արշակյանը:
Անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին՝ նա նշեց, որ եթե սկզբում մտածում էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ և չի ցանկանա Փաշինյանի հետ աշխատել, ապա այսօր տեսնում է, որ սխալվել է: Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին վերաբերվում է ինչպես գործընկերոջ և ոչ թե ստրուկի, որի հետ պետք է հաշվի նստի:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
10:10 04.05.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...
09:59 04.05.2025
Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «Կիրակնօրյա զբոսանք Իջևանում՝ 25 կմ»: ...
00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...