20:09 25.10.2018
Ռուսական արտադրության Ս-400 համակարգերը Թուրքիան կստանա 2019 թվականի հոկտեմբերին և դրանք կօգտագործվեն արդեն զինանոցում առկա ՆԱՏՕ-ի ու ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերից անկախ։ Այս մասին այսօրվա հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը։
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն անհանգստանալու կարիք չունեն։ Այստեղ թույլ չենք տա, որ ԱՄՆ կամ ՆԱՏՕ համակարգերի նկատմամբ որևէ ոտնձգություն լինի»,- նշել է զինվորականը։
Այս համակարգերը Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունների լարմանը նպաստող գործոններից են։ Ամերիկյան կողմը պնդում է, որ դրանք չեն կարող միացվել Թուրքիայի հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգին, որն ինտեգրված է ընդհանուր ՆԱՏՕ-ական համակարգի մեջ։
Թուրքական կողմն իր հերթին նշում է, որ արևմտյան գործընկերները Անկարային բավարարող պայմաններով չեն վաճառել նույնատիպ հակաօդային պաշտպանության համակարգեր, դրա պատճառով էլ իրենք հիմա զենիթահրթիռային համակարգերը գնում են Ռուսաստանից։
Անկարան իրականում ցանկանում է ունենալ սեփական արտադրության ՀՕՊ համակարգ և կախված չլինել գերտերություններից։ Բանն այն է, որ զենք վաճառելով Թուրքիային, այդ գերտերությունները կարող են ժամանակ առ ժամանակ քաղաքական պահանջներ ներկայացնել Անկարային՝ սպառնալով դադարեցնել զինամթերքի մատակարարումը կամ այդ համակարգերի սպասարկումը (առանց սպասարկման ցանկացած զինատեսակ շարքից դուրս է գալիս նախատեսվածից ավելի շուտ)։
Թուրքիան համաձայն կլիներ այդ զենիթահրթիռային համակարգերը գնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ու հատկապես ԱՄՆ-ից, որն արտադրում է Patriot համակարգեր։ Սակայն թուրքական կողմի պայմաններից մեկը համակարգերի արտադրության տեղայնացումն էր՝ զինատեսակն ու դրա հարակից ամեն ինչն արտադրելու տեխնոլոգիան ներկրել ու ներդնել Թուրքիայում՝ հետագայում կախվածությունից խուսափելու համար։
Վաշինգտոնը, սակայն, իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող, քանի որ կկորցնի ազդեցությունը, ու նաև վտանգ կա, որ այդ համակարգերի սխեմաները կարող են հայտնվել այլ կողմերի (օրինակ` Ռուսաստանի) ձեռքում, քանի որ Անկարան մերթընդմերթ շատ լավ հարաբերություններ է հաստատում Մոսկվայի հետ։
Թուրքիայի կողմից հակաօդային սպառազինության ձեռքբերումների հնարավոր տարբերակների ու դրանց ձախողման մասին ավելի մանրամասն գրել ենք SHANTNEWS.am-ի նախորդ հոդվածներից մեկում։
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...