Իրավապաշտպանները պահանջում են ճնշում գործադրել Էրդողանի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC

Իրավապաշտպանները պահանջում են ճնշում գործադրել Էրդողանի վրա

20:27 12.05.2018

Մի քանի իրավապաշտպան  կազմակերպություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոն այցին ընդառաջ կոչ են արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ճնշում գործադրել Էրդողանի վրա՝ հիշեցնելով Թուրքիայի բանտերում գտնվող հարյուրավոր մտավորականների, լրագրողների ու ակտիվիստների մասին, գրում է gazeteduvar.com.tr կայքը։ 

 Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի Թուրքիայի գրասենյակի ներկայացուցիչը նույնպես բանտարկված է, հատուկ կոչում շեշտել է, որ Թուրքիայի իշխանությունները երկրում սահմանած արտակարգ դրության ռեժիմի պայմաններում մասնատում են հասարակությանը, ձերբակալում իրավապաշտպան ակտիվիստների ու սահմանափակում մարդկանց խոսքի ազատությունը։ 

Հայտնի է, որ Գրողների և լրագրողների միջազգային PEN հասարակական կազմակերպությունը Էրդողանի ժամանելու օրը պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել՝ ի պաշտպանություն Թուրքիայում կալանավորված մեծ թվով լրագրողների։ 

Էրդողանի այցին ընդառաջ Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումը դատապարտող կոչերով հանդես են եկել ևս մի քանի իրավապաշտպան կազմակերպություններ։ 

Հիշեցնենք, որ  Էրդողանը Sweet Talk թուրք-բրիտանական համաժողովին մասնակցության շրջանակում մայիսի 13-15-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Մեծ Բրիտանիա։ 

Հայտնի է, որ Էրդողանն այդ ընթացքում հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի և երկրի վարչապետ Թերեզա Մեյի հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

13:10 08.07.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...

ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

13:09 08.07.2025

ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

Հուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։  Չորս տուժած տեղափոխվել է […] ...

«Միլանը» և  «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են  Թեո Էրնանդեսի տրանսֆերը

13:07 08.07.2025

«Միլանը» և «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են Թեո Էրնանդեսի տրանսֆերը

Իտալական «Միլանը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով «Միլանը» կստանա 25 միլիոն եվրո Էրնանդեսի համար, իսկ Թեոն առաջիկա օրերին կստորագրի պայմանագիր «Ալ-Հիլալի» հետ։ Անցած մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը […] ...

Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպը

13:02 08.07.2025

Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»: Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,-նշված է հաղորդագրության մեջ: Ազգային ժողովում քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համար

12:55 08.07.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համար

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել։ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված […] ...

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:47 08.07.2025

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP