«Սասնա ծռերի» աջակիցները տապալեցին դատական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

«Սասնա ծռերի» աջակիցները տապալեցին դատական նիստը

11:00 17.05.2018

Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նորք Նորք շրջանների նստավայրում տապալվեց: Դատարան չէին ներկայացել տասնմեկ ամբաստանյալները`Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանանը, Մանվել Աթոյանը, Վարդգես Գեւորգյանը, Կարո  Եղնուկյանը և Խաչատուր Գիչյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած  նույն  քրեական գործի անջատված մասով դատաքննությունից հետո թե ամբաստանյալները, թե ուղեկցող գումարտակը մնացել են դատարանի շենքում, քանի որ ամբաստանյալների աջակիցները շրջափակել են Արշակունյաց պողոտան և դատարանի բոլոր մուտքերը: 

«Եթե ամբաստանյալ չկա, նիստ չի կարող տեղի ունենալ»,- ասաց դատավորը:

Հիշեցնենք` մայիսի16-ին «Սասնա Ծռերի» 10 ամբաստանյալների գործով դատաքննության ժամանակ  դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց ամբաստանյլաներ Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի և մյուսների կալանավորումը վերացնելու միջնորդությունը: 

Պաշտպան Տիգրան Հայրապետյանը կրկին խոսեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Նա նշեց, որ կարելի է  այդ հարցը քննել առանց ամբաստանյալների ներկայության: Առաջարկեց դատավորին հեռախոսով  խոսել ոստիկանապետի հետ. գուցե հնարավոր լինի մի քանի ժամ անց ապահովել ամբաստանյալի ներկայությունը`հակառակ դեպքում Եղնուկյանի կալանավորման մասին միջնորդությունը քննել առանց նրա:

Տիգրան Հայրապետյանն առաջարկեց ընդմիջում հայտարարել մի քանի ժամով, որպեսզի գուցե այդ ժամանակահատվածում հնարավոր լինի ապահովել ամբաստանյալների ներկայությունը և քննել Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու հարցը:

Պաշտպան Գրիշա Բալասանյանը հիշեցրեց, որ մեկ ամիս է՝ դատական նիստեր չեն կայանում: Խնդրեց հաշի առնել այն, որ ուղեկցողներիի հիվանդության կամ բացակայության պայմաններում չի կարելի տապալել նիստերը:

Մյուս բոլոր պաշտպանները ևս միջնորդեցին ամբաստանյալների բացակայությամբ քննել նրանց խափանման միջոցները փոխելու հարցը: 

«Սա սաբոտաժ է, որպեսզի մարդկանց հնարավորություն չտան ներկայանալ դատարան: Մյուս դատական նիստերով բերում են, Ձեր դատական նիստերին չեն բերում: Ի՞նչ է նշանակում՝ մեքենա չկա ամբաստանյալներին դատարան բերելու համար, կամ ուղեկցող չկա,  ուղեկցողները մնացել են դատարանում: Դա պետության պարտականությունն է, պետք է ապահովեր ամբաստանյալների ներկայությունը: Սա կյանքի ու մահվան հարց է, առաջարկում ենք  ընդմիջում, և պահանջեք, որ բերեն ամբաստանյալներն»,- ասաց պաշտպան Նինա Կարապետյանցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

13:18 08.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

ԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

13:10 08.07.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթ

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...

ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

13:09 08.07.2025

ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհ

Հուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։  Չորս տուժած տեղափոխվել է […] ...

«Միլանը» և  «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են  Թեո Էրնանդեսի տրանսֆերը

13:07 08.07.2025

«Միլանը» և «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են Թեո Էրնանդեսի տրանսֆերը

Իտալական «Միլանը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով «Միլանը» կստանա 25 միլիոն եվրո Էրնանդեսի համար, իսկ Թեոն առաջիկա օրերին կստորագրի պայմանագիր «Ալ-Հիլալի» հետ։ Անցած մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը […] ...

Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպը

13:02 08.07.2025

Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»: Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,-նշված է հաղորդագրության մեջ: Ազգային ժողովում քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համար

12:55 08.07.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համար

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել։ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված […] ...

BACK_TO_TOP