16:01 31.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանում արված հայտարարությունը:
«Ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Ռուսաստանը, փորձում են Հարավային Կովկասում կոնսոլիդացնել իրենց քաղաքական կապիտալը, որովհետև Հարավային Կովկասը գուցե ինքնուրույն աշխարհաքաղաքական գերակայություն չէ, բայց իր գերակայությունը հատկապես Մերձավոր Արևելքին սահմանակից լինելու մեջ է: Բոլթոնի հայտարարությունը ես դիտարկում եմ հենց այս համատեքստում: Նաև անբավարար եմ համարում Հայաստանի գործադիր իշխանության գնահատականները և արձագանքն այդ հայտարարություններին»,- ասաց Աշոտյանը:
Նա նշեց, որ երեկ ծանոթացել է Հայաստանում ԵՄ դեսպանի հայտարարություններին: Աշոտյանի խոսքերով՝ Բրյուսելում կա կարծիք, որ 2018 թվականը «Հայաստանի համար եվրոպական ուղղությամբ կորսված հնարավորությունների տարի էր»:
«Անցել է ավելի քան 6 ամիս, ինչ SEPA-ն (եվրոյով վճարման միասնական գոտի) ուժի մեջ է, և առ այսօր դեռ չկա կառավարության կողմից հաստատված և Եվրամիությանը ներկայացված գործողությունների ծրագիր, թե ինչպես է այդ SEPA-ն կյանքի կոչվելու: Դրա իմաստը մի քանի հազարանոց տրցակը ստորագրելը չէ: Դրա իմաստն այդ տրցակով պայմանավորված բարեփոխումներ իրականացնելն էր, որպեսզի մեր ժողովրդի, քաղաքացիների կյանքը տնտեսական, քաղաքական, սոցիալական ոլորտներում բարելավվի»,- ասաց Աշոտյանը:
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...
21:24 17.06.2025
Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...