Վրաստանը և ՄիացյալՆահանգները հերքել են Ջոն Բոլթոնի մասին կեղծ լուրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+18.09 oC

Վրաստանը և ՄիացյալՆահանգները հերքել են Ջոն Բոլթոնի մասին կեղծ լուրը

18:54 01.11.2018

Վրաստանի կառավարության ներկայացուցիչները և Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ վերջերս Վրաստան կատարած այցի վերաբերյալ սոցցանցերում տարածված լուրը: Բոլթոնն իբրև Վրաստանի իշխանություններին զգուշացրել է ԱՄՆ-ի հետ համագործակցության դադարեցման ռիսկերի մասին՝ կապված վրացական կողմից ՌԴ-ին ամերիկյան Javelin տեսակի մի քանի հրթիռի ենթադրյալ մատակարարման հետ:

Ինչպես հայտարարել են Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը, «կասկածելի անձնական բլոգում ապատեղեկատվության տարածումը դասական փորձ է՝ ստվերելու Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը»:

Դիվանագիտական առաքելությունում նաև ընդգծել են, որ Ջոն Բոլթոնի այցից հետո երկու երկրների երկկողմ ռազմավարական-գործընկերային համագործակցությունը նոր մասշտաբներ է ընդգրկելու, այդ թվում՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտներում:

Տարածված կեղծ տեղեկությունը քննադատության է արժանացել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի կողմից: Նա տարածված ապատեղեկատվության մեջ «ռուսական հետք» է նշմարել և դժգոհություն հայտնել, որ վրացի քաղաքական գործիչները տարածել են անհայտ ծագման լուրը:

Իր հերթին, Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկանիանին անթույլատրելի է համարել «ընդդիմախոսների կողմից Վրաստանի զարգացմանն ու անվտանգությանն առնչվող ապատեղեկատվության տարածումը»:

Ապատեղեկատվությունը տարածվել է ReportBlogs կայքով: Հենց այս անգլալեզու ռեսուրսում է հայտնվել տեղեկությունը, որն իբր Բոլթոնն արտաբերել է Թբիլիսի այցի ընթացքում: Ընդ որում՝ հոկտեմբերի 22-ին բացված ReportBlogs կայքը հղում է անում Սպիտակ տան աղբյուրին:

Հոդվածում նշվում է, որ Բոլթոնն իբր խնդրել է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին բացատրություններ տալ՝ կապված ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքը ՌԴ-ին փոխանցելու առնչությամբ:

Կայքի հաղորդմամբ՝ Բոլթոնն իբրև այս շրջանում Վրաստան այցելելու մտադրություն չի ունեցել, սակայն ստիպված է եղել՝ ելնելով անհրաժեշտությունից:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ին

10:07 17.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ:     ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 17.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP