11:54 02.11.2018
Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, որոնք կարելի է գնահատել աննախադեպ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է 42 քրեական գործ: Վերջինս 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 35-ով: Այսինքն՝ 2018 թվականի նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 6 անգամ ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներ պարունակող դեպքերի բացահայտման արդյունավետությունը: Եվս 4 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործեր, արձանագրվել են հիմնականում տրանսպորտի, սոցիալական ապահովության և տեղական ինքնակառավարման ոլորտներում: Դրանք մասնավորապես առնչվում են կեղծ փաստաթղթերի հիման վրա աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպմանը, մարզի համայնքների բնակիչների համար նախատեսված աշնանացան ցորենի սերմացուի տրամադրման գործընթացում մի քանի համայնքների ղեկավարների չարաշահումներին, համայնքային ջրագծերի կառուցման կամ վերանորոգման համար հատկացված գումարների յուրացմանը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համայնքի ղեկավարի կողմից անձնական կարիքների համար օգտագործելուն, առանց տրանսպորտային միջոցների տեխզննության ոլորտում փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններին, սոցիալական աջակցության նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալուն, պետական կամ համայնքային կազմակերպություններից տարբեր բնույթի հափշտակություններ կատարելուն, աշխատակիցների բացակայության պայմաններում նրանց աշխատավարձ վճարելուն և այլն:
Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել 8 պաշտոնատար անձի նկատմամբ, այդ թվում՝ 6 համայնքի նախկին և ներկա ղեկավարներ, ՀՀ ԿԳՆ մանկապատանեկան հանրապետական կենտրոնի Դիլիջանի հանգրվանի վարիչ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն, որոնց առաջադրվել են մեղադրանքներ:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 9.475.000 ՀՀ դրամ գումար, ևս 2.301.000 ՀՀ դրամ գումար վերականգնվել է համայնքային բյուջե:
Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին 9 ամիսներին կոռուպցիոն դեպքի առթիվ հարուցված քրեական գործերով ՀՀ պետական բյուջե էր վերականգնվել ընդամենը 1.200.000 ՀՀ դրամ, որը, փաստորեն, 8 անգամ քիչ է այս տարվա նույն ժամանակահատվածում վերականգնված վնասի համեմատ:
23:00 02.07.2025
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանությունԲաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...
22:07 02.07.2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվելԷգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...
21:57 02.07.2025
ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետԱյս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...