12:56 02.11.2018
Երևանում այսօր մեկնարկել է նախագծերի կառավարման առաջին տարեկան համագումարը: Նախագծերի կառավարման ինստիտուտի գործունեությունն ուղղված է ստանդարտների և սկզբունքների, ընդհանուր ռեսուրսների, գիտական հետազոտությունների միջոցով մասնագետների կարիերայի աճի խթանմանը: Ինստիտուտը Հայաստանում հիմնադրվել է 2016թ․-ին: Համագումարին ողջույնի ուղերձ է հղել նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Ուղերձում ասված է․
«Այս համագումարը երիտասարդ Հայաստանի նոր շնչառության ևս մեկ վկայություն է: Համոզված եմ, որ նմանատիպ միջոցառումներն ունենալու են իրենց գործնական շարունակությունը: Նման միջոցառումներն ապացուցում են, որ այսպիսիք շարունակաբար տեղի են ունենալու նաև Հայաստանի Հանրապետությունում: Մեր քաղաքացիներն ու բոլոր ցանկացողները հնարավորություն կունենան մասնակցել համաժողովների, ինչպես նաև դասընթացների, ու որակավորում ստանալ: Արագ ու շարունակական փոփոխությունների այս դարաշրջանում կարևոր է համահունչ քայլել ժամանակին: Պետք է ունակ լինել հարմարվելու նորամուծություններին ձեր գործունեության ոլորտում: Ժամանակակից աշխարհում հարկավոր է անընդհատ տեղեկացված լինել, չդադարել սովորել: Յուրաքանչյուր գիտելիքահեն միջոցառում հնարավորություն է ընձեռում մեկ աստիճան բարձրանալ մասնագիտական սանդղակում», – ասված է ուղերձում:
Համագումարի բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել նաև «Նախագծերի կառավարման ինստիտուտի» հայաստանյան մասնաճյուղի նախագահ Թոմաս Մազեջյանը:
«Մենք ցանկանում ենք բարձրացնել իրազեկման մակարդակը կազմակերպություններում՝ նախագծերի կառավարման ոլորտում: Ուզում ենք Հայաստանում փոփոխությունների ալիք բարձրացնենք, քանի որ հավատում ենք մեր ժողովրդին, հավատում ենք, որ պետք է մեր լուման ունենանք երկրի զարգացման գործում և հավատում ենք Հայաստանի լուսավոր ապագային»,- ասաց Մազեջյանը:
23:00 02.07.2025
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանությունԲաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...
22:07 02.07.2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվելԷգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...
21:57 02.07.2025
ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետԱյս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...