18:47 02.11.2018
«Ուրախ եմ, որ դիտողություններն ու քննադատությունները տեղ են հասնում, և դո՛ւք, պարոն նախարար, երկկողմ կոնստրուկտիվ աշխատանքներ եք տանում: Գովելի է»,- այսօր ԱԺ երկու հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանին:
Ի պատասխան՝ Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ ռացիոնալ դաշտում բոլոր տեսակի քննադատություններն ու առաջարկները նախարարության թիմի համար ընդունելի են ու կարևոր.
«Այստեղ ես ուզում եմ գոհունակություն հայտնել, քանի որ բոլոր առաջարկները ուժեղացնում են մեր ծրագրերը»,- ասել է Մխիթար Հայրապետյանը:
Նախարարի պաշտոնակատարը հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրել է մի շարք փոփոխություններ, որոնք կատարվել են մի շարք ծրագրերում:
Խոսելով «Նորավանք» գիտակրթական հետազոտությունների կենտրոնի և նրա հետ սփյուռքի նախարարության համագործակցության դադարեցման մասին՝ Հայրապետյանն ասել է, որ գիտահետազոտական կենտրոնի փակման բուն պատճառների մասին տեղեկություն չունի։
«Կարծում եմ, որ Սփյուռքի նախարարությունն ունի գիտական շրջանակների հետ համագործակցությունը և տեսնում է հեռանկարը: Ես ինքս վերջերս եղել եմ Գիտությունների ազգային ակադեմիայում, մասնավորապես Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ եմ նախատեսում հանդիպում ունենալ ու գիտական մյուս շրջանակների հետ ևս նախատեսում ենք ունենալ հանդիպումներ: Այսինքն՝ ես առավել քան վստահ եմ, որ Հայաստանում գիտական այդ ներուժը առկա է, որը կօգտագործվի Սփյուռքի հետ կապերն ու ռազմավարությունները մշակելու համար»,- ասել է Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը:
23:00 02.07.2025
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանությունԲաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...
22:10 02.07.2025
Շենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածքՇենգավիթ վարչական շրջանի շուրջ կես հեկտար մակերեսով տարածքում հիմնվել է նոր կանաչապատ և բարեկարգ տարածք՝ նախատեսված երևանցիների հանգստի ու զբոսանքի համար։ Այգու տարածքում տնկվել են ավելի քան 100 ծառեր և թփեր, այդ թվում՝ սոսիներ, կաղնիներ, կատալպաներ, ալբիցիաներ, եղևնիներ և այլ ծառաթփատեսակներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքն ապահովված է մշտական ոռոգման համակարգով, ինչը նպաստում […] ...
22:07 02.07.2025
Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվելԷգեյան ծովի ափին գտնվող Չեշմե հանգստավայրում հզոր անտառային հրդեհ է բռնկվել, կրակը հասել է տներ, և երեք գյուղերի բնակիչներն արդեն տարհանվել են, չորեքշաբթի օրը հաղորդել է NTV-ն։ Հրդեհը բռնկվել է ժամը 13:40-ին Իլդիր շրջանի գյուղատնտեսական դաշտերում, և ուժեղ քամու պատճառով կրակը տարածվել է անտառի վրա: «Հրդեհը մարվում է հինգ ինքնաթիռով, 18 ուղղաթիռով և 36 հրշեջ […] ...
21:57 02.07.2025
ՀԷՑ-ի պետականացում, ռուս-ադրբեջանական լարվածություն. զրույց Կարեն Սարգսյանի հետԱյս օրերին ակտիվ քննարկվում է Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելու կառավարության նախաձեռնությունը: Այս գործընթացը ընդդիմությունը վտանգավոր է համարում՝ պնդելով, որ այն իր բացասական ազդեցությունն է ունենալու մեր երկրի ներդրումային միջավայրի վրա, իշխանությունն էլ հակառակն է հայտարարում: Ասում են՝ որակական ցուցանիշները խախտված են, հաճախակի էլեկտրական անջատումներն էլ միտումնավոր են համարում: Այս և նաև արտաքին թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում […] ...