ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման գործում ընդգծել են փոխվստահության մթնոլորտի պահպանման կարևորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+28.09 oC

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման գործում ընդգծել են փոխվստահության մթնոլորտի պահպանման կարևորությունը

21:59 02.11.2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն են տարածել տարածաշրջան՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցի կապակցությամբ:

Այցի հիմնական նպատակն էր քննարկել սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի արդյունքները, նախանշել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված հետագա քայլերը և գնահատել առկա իրավիճակը: Համանախագահները հիշեցրել են, որ տարածաշրջանային այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, խորհրդակցություններ անցկացրել երկու երկրների Արտաքին գործերի և Պաշտպանության  նախարարների հետ, հանդիպում ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, հետևել առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմին՝ դիտորդական առաքելության շրջանակում:

«Երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ առաջնագծում լարվածության մակարդակը զգալիորեն նվազել է, քանի որ Դուշանբեում վերահասատատել են լարվածությունը թուլացնելու իրենց հանձնառությունը: Խորհրդակցությունների ընթացքում համանախագահները լրացուցիչ տեղեկատվություն են ստացել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ ուղիղ կապի հաստատման վերաբերյալ: Համանախագահները ողջունել են տեղի ունեցող զարգացումները, բարձր գնահատել կառուցողական միջոցառումներ իրականացնելու կողմերի բարեխիղճ քայլերը և աջակցություն հայտնել առաջնորդներին՝ երկխոսությունը շարունակելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ինտենսիվ բանակցությունների համար ընդգծել են փոխվստահության մթնոլորտի պահպանման կարևորությունը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել մինչև տարեվերջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

15:54 02.07.2025

Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

15:45 02.07.2025

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում և զգացվել է նաև Ստամբուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտավորապես ժամը 13:58-ին, և տներում ջահերը թեթևակի տատանվել են։ Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր […] ...

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

15:37 02.07.2025

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

15:30 02.07.2025

Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...

Իսպանիայում անոմալ շոգի պատճառով առաջացած հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացել

15:21 02.07.2025

Իսպանիայում անոմալ շոգի պատճառով առաջացած հրդեհների հետևանքով երկու մարդ է մահացել

Իսպանիայի հյուսիս-արևելքում անտառային հրդեհները խլել են երկու մարդու կյանք, չորեքշաբթի օրը հաղորդել է Associated Press-ը։ Հրդեհը տեղի է ունեցել Լեյդա նահանգում (Կատալոնիայի ինքնավար համայնք): Զոհերի թվի մասին X սոցիալական ցանցում հայտնել է Կատալոնիայի կառավարության նախագահ Սալվադոր Իլյան: Հրդեհների հետևանքով այրվել է 6,5 հազար հեկտար հողատարածք։ Ավելի վաղ Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Հունաստանի իշխանությունները զգուշացրել […] ...

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը

15:03 02.07.2025

Քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությունը

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ...

BACK_TO_TOP