18:24 03.11.2018
Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի կարծիքով` Հայաստանի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանել-չպահպանելու հարցին չափից մեծ նշանակություն է տրվում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո այդ պաշտոնը պահպանել-չպահպանելու հարցին, Իգիթյանը նշեց.
«Եթե նայենք այն ազդեցությունը, որն ունեցել է այս դեպքում, օրինակ՝ Յուրի Խաչատուրովի ներկայությունը ՀԱՊԿ-ում` այն իրավիճակների վրա, որ մենք ունեցել ենք Ադրբեջանի կողմից հենց Հայաստանի հանդեպ, ես այստեղ մեծ տարբերություն չեմ նկատել` այնտեղ Յուրի Խաչատուրո՞վն է, թե՞ Ղազախստանի ներկայացուցիչը կամ Ռուսաստանի, այսինքն՝ ես չգիտեմ` դա կապված է հենց Յուրի Խաչատուրովի անձի՞, թե՞ ընդհանրապես Գլխավոր քարտուղարի լիազորությունների հետ:
Նկատի ունեմ, որ ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին որևէ աջակցություն այդ լարվածության իջեցման հարցում չեմ նկատել այս ընթացքում` ՀԱՊԿ-ի գոյության ընթացքում և հատկապես Յուրի Խաչատուրովի օրոք: Մենք չենք զգացել Յուրի Խաչատուրովի` ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ լինելու որևէ պոզիտիվ ազդեցություն»:
Իգիթյանի խոսքով` այն, թե ՀԱՊԿ-ը որպես ինստիտուտ ինչով կարող էր օգնել Հայաստանին անվտանգության հարցերով և Ադրբեջանի ագրեսիան իջեցնելու տեսակետից, ինչպես նաև զուտ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի դերը այդտեղ առանձին քննարկելի հարցեր են: Նա նշեց` պարզվեց, որ հետկանչի մեխանիզմ ընդհանրապես գոյություն չունի: Փորձագետը կարծում է` սա այն դեպքն է, երբ անձը, տեսնելով, որ իր ներկայությունը` քրեական պատասխանատվության ներքո, վարկաբեկում է կազմակերպությունը, ինքը պետք է հրաժարական տար, բայց, փաստորեն, մենք ունեցել ենք այս իրավիճակը:
Հիմա Հայաստանը կպահպանի՞ իր քվոտայով նախատեսված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, թե՞ ոչ, սա ևս, ըստ Իգիթյանի, առանձին քննարկելու հարց է, որովհետև որևէ ձևով կանոնակարգը այս հարցը չի նախատեսել: Փորձագետն ընդգծեց` ինքը մեծ նշանակություն չէր տա դրան կոնկրետ Յուրի Խաչատուրովի դեպքում, քանի որ չի կարծում, թե վերջինիս` այդտեղ ներկայությունը որևէ ձևով օգնում էր Հայաստանին:
Հարցին` անձի գործոնը, ամեն դեպքում, կարո՞ղ է նշանակություն ունենալ, Իգիթյանը դրական պատասխանեց.
«Անձի գործոնը, իհարկե, նշանակություն կարող է ունենալ, բայց Յուրի Խաչատուրովն այդ անձը չէր, որ Հայաստանի շահերը պատշաճ ձևով ներկայացներ այդտեղ»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այլ երկրի կողմից ոչ հայամետ դիրքորոշում ունեցող թեկնածուի առաջադրման հավանականությանը փորձագետն արձագանքեց կոչով` բոլոր հնարավոր իրավիճակները նախապես չփորձել հասկանալ: Նա ասաց.
«Եթե կներկայացվի մի անձ, որը հայտնի է իր հակահայկական հայտարարություններով կամ ՀԱՊԿ-ի դերը չհասկացող կամ մեր պատկերացումների հակառակ հասկացող անձ, ինձ թվում է` Հայաստանն իր վերաբերմունքը ցույց կտա: Ես չգիտեմ` լուծվե՞ց արդյոք այդ հարցը` Հայաստա՞նը պետք է շարունակի ունենալ իր քվոտան, թե՞ մեկ այլ երկիր: Ի վերջո, կգար մի պահ, երբ այլ երկրի քվոտայով որևէ մեկը պետք է առաջադրվեր, այսինքն` նշանակություն չուներ` դա այսօ՞ր կլիներ, թե՞ հետագայում:
Իմ կարծիքով` մենք այդ ամենին ավելի ինստիտուցիոնալ պետք է նայենք, այն է` ՀԱՊԿ-ը որպես ինստիտուտ արդարացնո՞ւմ է Հայաստանի պատկերացումները հավաքական անվտանգության, կոնկրետ մեր անվտանգության հարցում: Եթե ոչ` ապա մենք կանոնակարգում պետք է մտցնենք համապատասխան փոփոխություններ, այնպիսի փոփոխություններ, որ անձից կախված չլինի, այսինքն` այնպես չլինի, որ երբ պրոհայկական ներկայացուցիչ լինի, Հայաստանը շահի, հակահայկականի դեպքում Հայաստանը տուժի: Հարցը ավելի գլոբալ է, քան այնտեղ Յուրի Խաչատուրովի կամ այլ թեկնածուի ներկայությունը»:
16:32 02.07.2025
Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին16:30 02.07.2025
Բարսեղյանի գոլը «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում16:21 02.07.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 25-ից հուլիսի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 26-ին, 28-ին, 29-ին և 30-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 29-ին և 30-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 28-ին և 30-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 30-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ […] ...
16:06 02.07.2025
ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարկում» տեսակի պաղպաղակի 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա», 100 գրամանոց, պիտանիության ժամկետը 18 ամիս): Որոշումը կայացվել է սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա։ Արգելքը վերաբերում է 2025 թվականի հուլիսի 2-ից հետո […] ...
15:54 02.07.2025
Վրաերթի ենթարկված 73-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՀունիսի 29-ին՝ ժամը 16․00-ի սահմաններում, Երևանի Վաղարշյան փողոցում «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 73-ամյա Զաբելլա Զ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։ ...
15:45 02.07.2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում և զգացվել է նաև Ստամբուլում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտավորապես ժամը 13:58-ին, և տներում ջահերը թեթևակի տատանվել են։ Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ 4.3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հարևան Բուրսա նահանգի Գեմլիկ շրջանում, իսկ էպիկենտրոնը գտնվել է 13 կիլոմետր […] ...
15:37 02.07.2025
Ռազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՌազմիկ Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած։ Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
15:30 02.07.2025
Զախարովան կոչ է արել ռուսներին ճանապարհորդելիս հաշվի առնել Ադրբեջանում ստեղծված իրավիճակըՌուսաստանի քաղաքացիները, որոնք գտնվում են Ադրբեջանում կամ պլանավորում են այնտեղ ուղևորություն, պետք է հաշվի առնեն ստեղծված իրավիճակը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Եվ նրանք, ովքեր մեզ հարցեր են տալիս այն մասին, թե արդյոք պետք է պլանավորեն իրենց ուղևորությունները, ինչ պետք է անեն, ինչպես պետք է գործեն այն պայմաններում, ինչ […] ...