Իշխանություն եք, ասում եմ իշխանություն. Է. Շարմազանովը՝ Է. Մարուքյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

Իշխանություն եք, ասում եմ իշխանություն. Է. Շարմազանովը՝ Է. Մարուքյանին

10:01 22.05.2018

Ազգային ժողովում  ընթացող նիստում  քննարկվում է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը», որը  հիմնականում վերաբերում է պատժիչ պայմանական վաղակետ  ազատման ինստիտուտին:  Նախագծով առաջարկվում է դատապարտյալի՝  պատժիչ պայմանական վաղակետ  ազատման ժամկետը լրանալուց հետո, քրեակատարողական ծառայությանը և պրոբացիոն ծառայությանը  իրարից անկախ եզրակացություններ ներկայացնել դատապարտյալի մասին: Եթե երկուսն էլ դրական լինեն, ապա գործը մեխանիկորեն կուղարկվի դատարան: Եթե մեկն է լինում դրական, ապա դատապարտյալը ինքը կորոշի գործը ուղարկվի դատարան, թե ոչ:  Իսկ եթե երկու եզրակացությունն էլ բացասական են, ապա գործը չի ներկայացվի դատարան, սակայն դատապարտյալը կկարողանա բողոքարկել:  Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Հարց է տվել միայն Էդմոն Մարուքյանը: Մինչ նրան խոսք տրամադրելը Էդուարդ Շարմազանովը նշել է, թե նոր իշխանություններից է հարցը: Մարուքյանը  արձագանքել է թե շատ սուր էր կատակը, որից հետո Շարմազանովը հետևյալ պատասխանն է տվել:  

«Իմ ասածի մեջ ոչ կատակ կար, ոչ բան:  Նորմալ ասեցի: Իշխանություն եք, ասում եմ իշխանություն»: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

20:30 17.06.2025

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ իրականացվող ծրագրերը։ Կոստանյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է տարածքային համաչափ զարգացումը՝ համայքների ֆինանսական կարողությունների հզորացումը, համայնքային ենթակառուցվածքները բարելավումը և մարդկային կապիտալի […] ...

2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին

20:19 17.06.2025

2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին

Հրապարակվել են 2026 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի տափօղակով հոկեյի մրցաշարում Կանադայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված առաջին 6 խաղացողի անունները: Կանադացիների կազմում են Սիդնի Քրոսբին («Փիթսբուրգ»), Նեյթան Մաքինոնը («Կոլորադո»), Քոնոր Մաքդևիդը («Էդմոնթոն»), Բրեյդեն Փոյնթը («Տամպա»), Սեմ Ռեյնհարթը («Ֆլորիդա»), Քեյլ Մաքարը («Կոլորադո»)։ 2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին: Հայտացուցակի առաջին 6 հոկեյիստները […] ...

Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակում

20:10 17.06.2025

Արդարադատության նախարարի տեղակալը բանախոսել է բիզնեսի և մարդու իրավունքների հարցերով միջազգային համաժողովի շրջանակում

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկա է գտնվել «Բիզնես և մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովին։ Աննա Կարապետյանը բանախոսել է համաժողովի առաջին նիստում՝ «Բիզնեսը և մարդու իրավունքները. միջազգային և ազգային համատեքստ» խորագրով պանելային քննարկմանը։ Համաժողովը հարթակ է հանդիսացել պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար՝ քննարկելու բիզնեսի և մարդու […] ...

SHANTNEWS

20:00 17.06.2025

SHANTNEWS

Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

19:54 17.06.2025

Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայկ Մարտիրոսյանը Freedom թիմի կազմում դարձել է արագ շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում Լոնդոնում անցկացված մրցաշարին մասնակցել է նաև ԱՄՆ-ը ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը: Freedom թիմի կազմը․ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) […] ...

Իլհամ Ալիևը կմեկնի Թուրքիա

19:43 17.06.2025

Իլհամ Ալիևը կմեկնի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը Քահրամանմարաշում, որտեղ 2023 թվականի փետրվարին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, կմասնակցեն քաղաքացիներին բնակելի թաղամասի հանձնման արարողությանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ բնակելի համալիրը կառուցվել է Իլհամ Ալիևի հանձնարարությամբ։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Նախիջևան քաղաքում ստորագրվել էր միջկառավարական համագործակցության […] ...

BACK_TO_TOP