19:18 17.10.2017
Ֆորբսը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիների թարմացված ցուցակը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս անգամ հայտնվել է ցուցակի 248-րդ հորիզոնականում, մինչդեռ նախորդ տարի նա 156-րդն էր: Թրամփի կարողությունները մեկ տարում նվազել են 600 միլիոն դոլարով և այժմ կազմում են 3.1 մլրդ դոլար: Ըստ փորձագետների՝ հիմնական պատճառը նախընտրական շրջանում արված մեծ ծախսերն են և սուր մրցակցությունը Նյու-Յորքի անշարժ գույքի շուկայում:
Ֆորբսի ցուցակը, արդեն 24-րդ տարին անընդմեջ գլխավորում է, Մայքրոսոֆթ կորպորացիայի հիմնադիր Բիլլ Գեյթսը: Նրա կարողությունը հասել է 89 միլիարդ դոլարի:
Գեյթսից հետո Ջեֆրի Բեզոսն է 81.5 միլիարդ դոլարով, ապա Ուորեն Բաֆեթը որի կարողությունը գնահատվում է 79 միլիարդ:
Ֆեյսբուքի հիմնադիր Ցուկերբերգը 71 միլիարդ դոլարով չորրորդն է:
Նրան էլ հաջորդում է Լարրի Էլիսոնը իր 59 միլիարդով:
Ցուցակում 22 նոր անուն կա, ընդ որում՝ ցուցակում տեղ ունենալու համար նախատեսված նվազագույն շեմը այս տարի զգալիորեն բարձրացվել էր: Ֆորբսի 400 հարուստների թվին դասվելու համար առնվազն պետք է ունենալ երկու միլիարդ դոլար: 169 համեմատաբար «աղքատ» միլիարդատերեր այդ պատճառով դուրս են մնացել ցուցակից:
11:35 08.05.2025
ՌԴ և Չինաստանի նախագահները բանակցություններ են սկսել11:35 08.05.2025
ՌԴ և Չինաստանի նախագահները բանակցություններ են սկսելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սկսել են բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրակարգում են միջազգային հարցեր և երկկողմ առևտրաշրջանառության աճը։ Քննարկման ընթացքում անդրադարձ են կատարելու նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցերին։ ...
11:26 08.05.2025
Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ստացած հերթական օպերատիվ տեղեկության համաձայն` Դավթաշենի մի բնակիչ ապօրինի ձեռք էր բերում, պահում և օգտագործում էր թմրանյութ: Տեղեկության ստուգման ընթացքում իրավապահները ձեռք բերեցին թմրամիջոցների իրացման վերաբերյալ նոր տեղեկություններ: Ապրիլի 29-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին 41-ամյա դավթաշենցի տղամարդուն: […] ...
11:17 08.05.2025
Շիրակի մարզի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի […] ...
11:05 08.05.2025
«Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է2021 թվականից մեկնարկած «Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է: Ներկայումս ստացիոնար կայաններ են հիմնվում նաև մարզային բուժհաստատություններում. առաջինը` Վանաձորի բժշկական կենտրոնում է: ...
10:53 08.05.2025
Ջրատարն ընկած կնոջը հաջողվել էր փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել էԱպրիլի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել, կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն՝ չի հաջողվել։ Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 1-ին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում […] ...
10:47 08.05.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՄայիսի 8-ին, ժամը 07:26-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի վտակում։ Փրկարարներն արգելափակումից […] ...