Չէի ուզենա, որ «Վեոլիա Ջրին» տուգանեին. դիմում-բողոքը ներկայացրած ընկերության տնօրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Չէի ուզենա, որ «Վեոլիա Ջրին» տուգանեին. դիմում-բողոքը ներկայացրած ընկերության տնօրեն

17:00 07.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել  է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով:

SHANTNEWS.am-ը փորձել է կապ հաստատել նաև տուգանված «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուների հետ նրանց տեսակետը լսելու նպատակով: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ այս պահին ձեռնպահ են մնում մեկնաբանություններից, բայց չեն բացառում, որ իրենց տեսակետն ավելի ուշ կհնչի:

«Ես չէի ուզենա, որ «Վեոլիային» տուգանեին, որովհետև էդ 20 մլն դրամով «Վեոլիա Ջուր»-ը կարող է բավականաչափ գործ անել: Ինձ պետք է, որ «Վեոլիան» ընդառաջ գնա մեզ»,- ասել է «Արազեն» ընկերության տնօրեն Արա Սանթրոսյանը՝ հավելելով, որ օրինակ՝ Զովունի գյուղում ջրի մեծ կորուստ կա. 20 մլն դրամով ու ցանկության դեպքում հնարավոր էր այդ խնդիր լուծել:

«Արազեն» ընկերության տնօրեն Արա Սանթրոսյանի խոսքերով՝ ինքը չի ցանկանում նաև դատարան դիմել՝ դա վերջին տարբերակ համարելով, բայց և ընդգծում է, որ ինքը 77 աշխատակից է ունեցել, իսկ հիմա 7 էլ չունի:

Հիշեցնենք, որ ըստ «Արազեն»-ի դիմում-բողոքի՝ «Վեոլիա Ջուր»-ը, մենաշնորհային դիրքից օգտվելով, իրենց դուրս է մղել շուկայից, միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ, որոնք որոշ դեպքերում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գինը:

«Արազեն» ընկերության տնօրենն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ իրենք դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որտեղից էլ պատասխանել են, թե ջրաչափեր տեղադրելու որոշումը կայացրել են ոչ թե Հայաստանում, այլ Ֆրանսիայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

18:50 04.05.2025

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լքել է բուժհաստատությունը և չեղարկել առաջիկա օրերի բոլոր պլանները։ Պետության ղեկավարն ինքը կդիմի հանրությանը, երբ ապաքինվի, Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության (RTS) եթերում ասել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սինիշա Մալին։ «Նա ժամը 17:00-ից հետո դուրս է եկել Ռազմաբժշկական ակադեմիայից: Ես խոսել եմ նրա հետ, նա ասել է, որ իրեն ավելի […] ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

18:08 04.05.2025

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:00 04.05.2025

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացվրել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Բերդում»։   ...

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

17:52 04.05.2025

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

17:38 04.05.2025

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջին, ով Դամասկոսում ձերբակալվել էր Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Sham հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Նաջին մի քանի ժամով բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Masirah հեռուստաալիքը, անվտանգության ուժերը […] ...

BACK_TO_TOP