Կառավարությունը համաձայն է ևս 1 տարի ժամանակ տալ բանակից խուսափածներին՝ վճարելով քրեական հետապնդումից ազատվելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Կառավարությունը համաձայն է ևս 1 տարի ժամանակ տալ բանակից խուսափածներին՝ վճարելով քրեական հետապնդումից ազատվելու համար

20:43 07.11.2018

Կառավարությունը դրական եզրակացություն է տալու օրենքի նախագծի, որով նախատեսվում է բանակից ապօրինի խուսափածներին ևս մեկ տարի ժամանակ տալ, որ նրանք կարողանան ամեն խուսափած զորակոչի համար վճարել 200 հազար դրամ ու դրանով իսկ ազատվել քրեական հետապնդումից՝ առանց բանակում ծառայելու։ Սա կարելի է եզրակացնել կառավարության վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից։

Բուն առաջարկն այն է, որ վերջնաժամկետը, որ մինչ այս գրեթե ամեն տարի հետաձգվել է, հիմա նորից հետաձգվի մեկ տարով՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի փոխարեն սահմանելով 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սրա հետևանքով ծառայությունից խուսափածները կարող են թաքնվել հետապնդումից մինչև լրանա իրենց 27 տարին, ու եթե 18 տարեկանից են խուսափել ծառայությունից, ապա ընդամենը 3․6 միլիոն դրամ վճարելով, ազատվել հետապնդումից։

«… Օրեն­քի ընդունումից հետո մինչ այժմ ութ անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում»,- նախագծի հիմնավորման մեջ նշել է Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը («Ելք» խմբակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն), որն էլ դրա հեղինակն է։

Այս օրենքի հիմնավորման ժամանակ հատկապես հղում են անում սփյուռքից երիտասարդների հետդարձին։ Ըստ օրենքի կողմնակիցների՝ եթե այս մարդկանց հնարավորություն տրվի գումար տալով ազատվել քրեական պատասխանատվությունից, ապա նրանք կվերադառնան Հայաստան։

SHANTNEWS.am-ի հետ զրույցում, սակայն, Գորգիսյանը չասաց, թե կոնկրետ քանի քաղաքացի է մինչև հիմա վերադարձել այս օրենքի կիրառման շրջանակներում։

Պաշտպանության նախարարությունը ավանդաբար դեմ է լինում այս հետաձգումներին։ Գործող նախարարը (ներկայում՝ պաշտոնակատար) համարում է, որ ինչ-որ պահի այդ գործընթացը պետք է կանգնի, որովհետև դա խրախուսում է բանակից խուսափումը։ Այս հունիսին Դավիթ Տոնոյանն ասել էր, որ ամեն անգամ այս օրենքի ժամկետը երկարաձգելու հետևանքով ստացվում է, որ «մենք անընդհատ խրախուսում ենք՝ գնացեք 27 տարին կլրանա, կվերադառնաք և հնարավորություն կունենաք որոշ մուծումներ անելով՝ ազատվել բանակից»։

Օրենքն ավելի ռադիկալ քննադատության էր արժանացրել նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ համարելով, որ դրանով բանակից խուսափածները, վերադառնալով «թուլափայ» են տալիս ու համարում, որ իրենք էլ են կատարել իրենց սահմանադրական պարտքը։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում նա ասել էր, որ այդ օրենսդրությունը հայրենիքից դեպի սփյուռք մղելու օրենսդրություն է, որովհետև 13-14 տարեկանում տղա երեխաներին փորձում են դուրս տանել, իմանալով, որ 27 տարին լրանալուց հետո կվճարեն գումարը և կվերադառնան: Իրականում շատ քչերը, կամ գրեթե ոչ ոք չի վերադառնում:

«Սովորաբար այդ գումարը վճարում են Հայաստանում մեկ անգամ կնունք, մեկ անգամ հարսանիք անելու իրավունք ձեռք բերելու համար: Ես չեմ կարծում, որ դա այն արդյունքն է, որի համար արժե նման քաղաքականություն ունենալ»,- ասել էր Վիգեն Սարգսյանը։

Պատճառն այն է, որ այս օրենքը միանշանակ չէր ընդունվում նաև նախկին իշխանության ներսում։ 2017 թվականին դրա ժամկետի լրանալու մոտ ժամանակ ժամկետի երկարաձգումը նորից դրվել էր շրջանառության մեջ, ինչին դեմ էր ՊՆ ղեկավարությունը։ Նախարարությունն առաջարկում էր գոնե այդ դեպքում նախ` մեծացնել տուրքը, որ պետք է վճարել քրեական հետապնդումից ազատվելու համար, և հետո՝ պայմանավորվել ու սահմանել մի ժամկետ, որից հետո այդ օրենքն այլևս չի գործելու։

Նախարարությունն առաջարկում էր այն ժամանակ գործող «սակագնի»՝ ամեն զորակոչի համար տրվող 100 հազար դրամի փոխարեն (նվազագույն աշխատավարձի 100-ապատիկ) սահմանել 500 հազար դրամ (500-ապատիկ)։ Ազգային ժողովում քննարկումների արդյունքում ընդունվեց միջանկյալ տարբերակ՝ ամեն զորակոչի համար 200 հազար դրամ։ Այսինքն, եթե մարդը 18 տարեկանից խուսափել է ծառայությունից, ապա 27 տարին լրանալուց հետո պետք է վճարի այդ 9 տարվա մեջ անցկացված 18 զորակոչի համար 3․6 միլիոն դրամ։

Օրենքի դրույթների մեջ, սակայն, ավելացվեց ևս մեկը՝ օրենքը գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP