22:28 07.11.2018
2018թ. հոկտեմբերի 12-ին ՌԴ-ից Ադրբեջան մեկնած ազգությամբ թալիշ Միրիսմայիլ Միրիսմայիլովը ձերբակալվել է սահմանին և ենթարկվել դաժան ծեծի՝ հայկական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեղադրանքով:
Այս մասին տեղեկությունը հայտնի դարձավ ընդամենը հոկտեմբերի վերջին, երբ Միրիսմայիլ Միրիսմայիլովի հայրը տեղեկացվել է դեպքի մասին և հաղորդել ՌԴ թալիշական համայնքին:
Իրականում ի՞նչ է տեղի ունեցել:
2018թ. հունիսի 21-ին ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում մի խումբ թալիշ երիտասարդներ ավտոերթ են իրականացրել՝ նշելով «Թալիշ-Մուղանյան Հանրապետության հռչակման 25-ամյակը»: Դա չէր վրիպել ադրբեջանական իշխանության աչքից:
Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունը ինքնահռչակվել է 1993 թ. հունիսին՝ հայտարարելով Ադրբեջանից անկախանալու մասին: Տարածքը, որի վրա անկախություն է հռչակվել, ժամանակակից Ադրբեջանի հարավ-արևելքում է՝ Իրանին և Կասպից ծովին սահմանակից: Տեղաբնիկ թալիշ ժողովուրդը 20-րդ դարասկզբին բռնակցվել է նորաստեղծ Ադրբեջան պետությանը: Անկախության հռչակումից հետո Թալիշ-Մուղանական Հանրապետությունը երկու ամսվա կյանք ունեցավ, քանի որ ադրբեջանական իշխանությունը բռնի միջոցներով կոտրեց թալիշական ազգային զարթոնքը՝ սպանելով կամ ձերբակալելով շարժման առաջնորդներին:
2018թ. հունիսին ՌԴ-ում կազմակերպված ավտոերթին մասնակցել է նաև թալիշ երիտասարդ Միրիսմայիլ Միրիսմայիլովը, որը թեև բնակվում է ՌԴ-ում, սակայն նրա ազգականները Ադրբեջանում են:
Միրիսմայիլ Միրիսմայիլովի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու լավագույն ճանապարհը ադրբեջանական իշխանության համար նրան հայկական հատուկ ծառայությունների լրտես հայտարարելն է:
ՌԴ նախագահի աշխատակազմի էթնիկ փոքրամասնությունների հարցով խորհրդական Իսմայիլ Շաբանովի հետ զրույցի ժամանակ վերջինս SHANTNEWS.AM-ին հայտնեց, որ դեռևս որևէ փաստացի ապացույց չի ներկայացվել նրա՝ լրտես լինելու մասին: Միրիսմայիլը կալանավորվել է 30 օր ժամկետով, և եթե այդ ընթացքում նրան մեղադրանք չներկայացվի, Ադրբեջանը պարտավոր է ազատ արձակել: Միրիսմայիլ Միրիսմայիլովի հայրը, սակայն, հայտնել է, որ հույս չունի, թե որդուն ազատ կարձակեն, քանի որ նրան Ադրբեջանի իշխանությունը չի կարող ներել ազգային ինքնության գիտակցման համար:
12:02 01.07.2025
Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...
11:58 01.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներՀունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
11:56 01.07.2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդՀնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամերին, Sigachi Industries ընկերության ստորաբաժանումում, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ՝ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ […] ...
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...