19:17 08.11.2018
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը հայտարարել է, որ թեև մտնում է քաղաքականության մեջ, բայց չի պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ղազինյանը ֆեյսբուքյան գրառմամբ բացատրել է չմասնակցելու որոշման պատճառները։
«Սիրելի հայրենակիցներ
Իմ՝ ակտիվ քաղաքական գործընթացներին մասնակցելու վերաբերյալ հայտարարությունը քաղաքական, փորձագիտական և լրագրողական հանրույթի մոտ արդարացիորեն առաջացրեց առաջիկա ընտրություններին իմ մասնակցելու մասին համոզմունք։
Կասկածից դուրս է այն փաստը, որ ցանկացած քաղաքական գործչի համար ընտրություններին մասնակցությունը համարվում է առաջնային առաքելություն, և ես բացառություն չեմ հանդիսանում։
Սակայն պետք է նշել, որ դեկտեմբերի 9-ին նշանակված ընտրությունները «ընտրություններ» կարելի է համարել շատ մեծ վերապահումով։
Արտահերթ ընտրությունների մասին վարչապետը ոչ պաշտոնապես հայտարարեց հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ ԱԺ-ի կողմից ընդունված կառավարության ծրագրով արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենային «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը և ՀՀ Ընտրական օրենսգիրքը փոխելուց հետո։
Միայն հոկտեմբերի 29-ին պարզ դարձավ, որ ընտրությունները կանցկացվեն գործող Ընտրական օրենսդրությամբ, ինչը հակասում է ՀՀ ԱԺ կողմից ընդունված կառավարության ծրագրին, ինչպես նաև գործողության մեջ է թողնում վարկանիշային ընտրակարգը, որն այդքան քննադատվել էր Փաշինյանի կողմից և առերևույթ խնդիրներ ունի ՀՀ Սահմանադրության հետ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններից միայն 40 օր առաջ հայտնի դարձավ, որ վարկանիշային ընտրակարգը կպահպանվի, ինչպես նաև ԱԺ մտնելու համար նվազագույն շեմը կմնա անփոփոխ, կարելի է փաստել, որ ՀՀ քաղաքական համակարգին տրված չէր խելամիտ ժամկետ՝ ընտրություններին պատրաստվելու համար և ապահովված չէին հավասար պայմաններ արդեն ձևավորված և նոր ձևավորվող քաղաքական ուժերի համար։
Սրան գումարելով նաև այն փաստը, որ ներկայիս հուզական և զգացմունքային մթնոլորտը վտանգավորության աստիճան կնվազեցնի գործընթացի քաղաքական բաղադրիչը, կարելի է արդեն կանխատեսել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները չեն կարող հանգուցալուծել Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամը, իսկ նոր ձևավորված Խորհրդարանն ի զորու չի լինելու լուծել պետության և ժողովրդի առջև ծառացած և տասնամյակների ընթացքում արմատացած ներքին և արտաքին քաղաքական խնդիրները։
Հարկ է նշել, որ ապագա Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը ամբողջական և մասնակի պատասխանատվություն են կրելու առաջիկա տարիների Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության բոլոր հետևանքների համար։
Հաշվի առնելով վերը նշվածը, հայտարարում եմ առաջիկա «ընտրություններ» անունը կրող այս «միջոցառմանը» իմ չմասնակցելու որոշման մասին։
Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ նախաձեռնում եմ արտախորհրդարանական նոր քաղաքական պլատֆորմի ձևավորման գործընթաց, որի պայմանների և ձևաչափի մասին կհայտարարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանն ու Հայ Ժողովրդին»։
https://www.facebook.com/aghazinyan/posts/10209920685013939
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...
19:14 09.06.2025
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետՀունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...
19:08 09.06.2025
Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետՄարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:58 09.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթինՕրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...
18:49 09.06.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնումԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում: ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի Մարտունու դասակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ներքին Գետաշեն գյուղի 59-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել կարճեցված փողով որսորդական հրացան, առանց պայթուցիչի «Ֆ-1» տեսակի նռնակ և ինքնաձիգի […] ...
18:41 09.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...