17:29 09.11.2018
Սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոսում է 2008թ. վրաց-ռուսական պատերազմի մասին: Տեսահոլովակում նա հայտարարում է, որ երբևէ չի թաքցրել, որ Ցխինվալիի ուղղությամբ ռազմական գործողություններ իրականացնելու որոշումը կայացրել է իր ղեկավարած կառավարությունը:
https://www.youtube.com/watch?v=GSUxtBu1fhs&feature=youtu.be
«Հարցին՝ մե՞նք ենք օգոստոսի սկզբին ռազմական գործողություններ իրականացրել մեր վերահսկողությունից դուրս գտնվող Ցխինվալիի և Հարավային Օսիայի մյուս տարածքների ուղղությամբ՝ դրանք վերահսկելու համար: Ես ավելի վաղ բացահայտ հայտարարել և այժմ էլ հայտարարում եմ, որ, այո՛, Հարավային Օսիայի ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելու որոշումը մենք ենք կայացրել: Սա ծանր որոշում էր, որը, սակայն, կընդուներ ժողովրդի ու երկրի առջև պատասխանատվություն կրող ցանկցած ժողովրդավար պետություն»,- ասված է սոցցանցերում տարածված տեսանյութում:
Տեսանյութի ճշգրիտ ամսաթիվն անհայտ է: Տեսանյութում Սաակաշվիլիից բացի, երևում են Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ալեքսանդր (Կախա) Լոմայան և նախկին ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, ով 2018 նախագահական ընտրություններում միացյալ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածու է և պայքարում է նախագահի պաշտոնի համար:
2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետևանքով Վրաստանը կորցրեց իր տարածքների 20%-ը, այդ թվում այն տարածքները, որոնք երկրի վերահսկողության տակ էին օգոստոսյան պատերազմից առաջ:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...