Ռեյտինգայինների «սուրբ» տեղը դատարկ մնաց․ «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Ռեյտինգայինների «սուրբ» տեղը դատարկ մնաց․ «Փաստ»

09:19 10.11.2018

«Փաստ» օրաթերթը գրում է․«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ձախողումն ու գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների անցկացման փաստը որոշակի շրջանակներում ստեղծել էր մտայնություն, թե ՀՀԿ–ն շանս է ստանում այդպիսով հասնել ռևանշի: Այս մտայնությունը, սակայն, ճիշտ էր միայն այն մասով, որ ՀՀԿ–ն իսկապես ռեյտինգային ընտրակարգի հետ որոշակի հույսեր կապում է: Մեծ հաշվով, սակայն, այդ մտայնությունն ունի մեթոդաբանական սխալ՝ ՀՀԿ–ի հույսերը կապված են ոչ թե ռևանշի, այլ որևէ կերպ խորհրդարանում հայտնվելու, սեփական կենսունակությունը ինչ–որ կերպ վերագտնելու հետ: ՀՀԿ–ի՝ ռեյտինգային համակարգից ունեցած այս մինիմալ ակնկալիքներն, իրականում, ոչ թե հուսահատության, այլ չոր հաշվարկի վրա էին կառուցված: Չնայած նրան, որ ընտրություններն անցնելու են ռեյտինգային համակարգով, բայց փոխվել է քաղաքական կոնտեքստը, իրավիճակը՝ ռեյտինգայինով ահռելի ձայներ հավաքած թեկնածուներն այլևս գործուն և ուղղակի մասնակցություն չեն ունենալու ընտրությունների ընթացքում, առավել ևս՝ ՀՀԿ–ի կազմով:

ՀՀԿ–ի այս մոտեցման ապացույցը դարձան վերջին օրերին հնչող հայտարարությունները ընտրություններին չմասնակցելու մասին, որոնց հեղինակները հենց ռեյտինգայինով պատկառելի ձայներ ստացած անձինք էին: Այն, որ ռեյտինգայինի առաջամարտիկներից շատերը առնվազն չէին առաջադրվելու ՀՀԿ ցուցակով, պարզ էր դեռ մի քանի ամիս առաջ և, ըստ էության, ունի շատ հասկանալի բացատրություն՝ նրանցից շատերը խոշոր սեփականատերեր են ու, բնականաբար, չեն ցանկանում հայտնվել ընդդիմության ճամբարում: Հասկանալի է նաև այդ մարդկանց ընդհանրապես չմասնակցելու մոտիվացիան: Քաղաքական իրավիճակի փոփոխությունը զրկում է նրանց մասնակցության որևէ մոտիվացիայից: Շատերը մեծ հաճույքով պատրաստվում են լքել քաղաքական ասպարեզը ու զբաղվել բացառապես բիզնեսով:

Առաջին հայացքից, սակայն, տրամաբանական ու հասկանալի այս գործընթացն ունի որոշակի խութեր: Բանն այն է, որ այս մարդիկ տարիներ շարունակ լինելով մեծամասնական ընտրակարգով կամ ռեյտինգայինով ընտրված պատգամավորներ՝ ունեցել են ահռելի ազդեցություն հատկապես տեղերում: Տարիներ շարունակ այդ ազդեցությունը դարձել է տեղերում բազմաթիվ մարդկանց քաղաքական ընտրության հիմք: Իսկ այսօր, դուրս գալով քաղաքականությունից կամ ուղղակի չառաջադրվելով, փաստացի, տարիների կուտակված կապիտալը զրոյացվում է:

Անշուշտ «քաղաքականությամբ զբաղվել» արտահայտությունը բավական ճոխ կարող է հնչել այդ մարդկանցից շատերի դեպքում: Ավելի շուտ նրանք զբաղեցրել են որոշակի տեղեր քաղաքական ինստիտուտներում: Բայց վերջիններիս ունեցած ազդեցությունն, ի տարբերություն, քաղաքական գործունեության ֆեյք չի եղել: Ավելին, եթե պարզագույն մեխանիզմներով վերարտադրվելուց ու պառլամենտում սեփական տեղն ապահովագրելուց զատ դրվեր այլ նպատակ, ապա նույն այդ մարդիկ կկարողանային կապիտալիզացնել այդ ազդեցությունը ֆեոդալականից ավելի քաղաքականի, ավելի քաղաքակրթական բովանդակության: Եթե այդ կապիտալիզացիան տեղի ունենար, ունեցած ազդեցությունը վերածվեր տեղերում թիմերի, ծրագրերի առկայության, նույն այդ մարդիկ մի կողմից կկարողանային հեռանալ քաղաքականությունից, մյուս կողմից այդ ազդեցությունը փոխանցել նրանց, ովքեր իսկապես պատրաստ են զբաղվել քաղաքականությամբ:

Տեղերում ունեցած ահռելի ազդեցության գործոնն, ըստ այդմ, չի տրանսֆորմացվել, չի ստեղծել սերնդափոխության խողովակներ, պատրաստ չի եղել ֆորսմաժորային իրավիճակներում ունենալ պահեստային տարբերակներ: Արդյունքում այժմ ունենք այն, ինչ ունենք՝ այդ ազդեցության պոտենցիալը իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված վերածվում է ամայի դաշտի, այնինչ կարող էր տրանսֆորմացվել ու դառնալ քաղաքական կապիտալ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Ախուրյան գյուղում

10:00 09.06.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

BACK_TO_TOP