15:02 10.11.2018
«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին.
«ՀՀ քաղաքական դաշտի առողջացման համար բացառիկ հնարավորություն կա: Քաղաքական համակարգը կայացած կլինի, երբ Հայաստանը կունենա ուժեղ իշխանություն և բովանդակային ընդդիմություն: Հանրապետական կուսակցությունից ես չեմ լսել մեղադրանք «Հանրապետություն» կուսակցության կամ Արամ Սարգսյանի հասցեին: Վերցրեք 5-րդ գումարման ԱԺ-ի քվեարկությունները և տեսեք, թե ով է կողմ կամ դեմ քվեարկել: ՀՀԿ-ն շատ ժողովրդի դեմ նախագծեր է բերել, նույն 1000 դրամները, Ընտրական օրենսգրքի հետ կապված և այլն: Ես գտնում եմ, որ ՀՀԿ-ն պետք է ապացուցի, որը ինքը՝ որպես քաղաքական ուժ, կարողացել է ինքնամաքրվել: Մենք գործընկերներ ունենք այնտեղ, բայց իրենք քաղաքական կամք չեն ունեցել, որպեսզի իրենց կուսակցությունը զերծ պահեն այն քրեաօլիգարխիկ համակարգից, որը կա: Կարո՞ղ եք այսօր, բացի մեկ կամ երկու օլիգարխից, ասեք մեկի անուն, ով ՀՀԿ-ի հովանոցի տակ չի եղել: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ ամբողջ ՀՀ-ի բյուջեն 10 անգամ զիջում է 10 ընտանիքի ունեցվածքին»,- ընդգծեց Քոքոբելյանը:
Խաչատուր Քոքոբելյանը հավելեց, որ դեմ է քվեարկել 1000 դրամների նախագծին:
«Իմ և Նիկոլ Փաշինյանի բարեկամական հարաբերությունները, հանրության մի մասի կարծիքով, թույլ չեն տա տեսակետ ասել, որը կհակադրվի գործող իշխանության տեսակետ: Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որևէ մեկին, ես շնորհակալ եմ «Ելք» դաշինքին: Իրար տուն գնալ- գալ էլ կա, բայց դա չի խանգարելու, որ ես կարողանամ իմ առանձնահատուկ տեսակետն ասել: Տեսակետները տարբերվում են մի քանի ուղղություններով: ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, քանի որ գաղափարական առումով իրենք նույն հարթության վրա են, ես այլընտրանք եմ իրենց: Ես ասում եմ, որ այդ ուղին ճիշտ ճանապարհով չի տանում: Մենք դաշինք ենք կնքում արևմտյան արժեքներ կրող «Ազատ դեմոկրատների» հետ: Նրանք տեսնում են, որ գումարները ՌԴ- ում ու Ղազախստանում չեն: Մեր տեսակը պետք է այս երկրին»,- ասաց Արամ Սարգսյանը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...