Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ «Սասնա ծռերին» միանալու պատճառների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ «Սասնա ծռերին» միանալու պատճառների մասին

17:06 12.11.2018

Քաղաքագետ, արևմտյան կողմնորոշմամբ աչքի ընկնող Ստեփան Գրիգորյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակով: Այս տեղեկատվությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Ստեփան Գրիգորյանը:

Մեր այն հարցին, թե ինչու հենց «Սասնա ծռերը», Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ նրանք «հայրենասեր են»:

«Նրանց ծրագրին ընտրարշավի ժամանակ կծանոթանաք և կտեսնեք, որ նրանք Արևմուտքի, ԵԽ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը շատ մեծ տեղ են տալիս: «Սասնա ծռերը» հայրենասեր են, մի շարք հարցերում ունեն բավականին կոշտ դիրքորոշումներ՝ կապված ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ: Սա չի նշանակում, որ նրանք Արևմուտքի հետ չեն ուզենա աշխատել, ավելին, Արևմուտքի հետ աշխատանքին մեծ տեղ է տրվում այստեղ ու դա չի հակասում իմ կարծիքին»,- ասել է Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետը նաև նշեց, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը Ղարաբաղի հարցում ունի ռազմավարական դիրքորոշում՝ Հայաստանի և Արցախի միացումը:

SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ինչպես ստացվեց քաղաքագետի և «Սասնա ծռերի» համագործակցությունը, Գրիգորյանն ասաց, որ դրանք արդեն «անկարևոր նյուանսներ են» այս պահին:

«Գլխավորն այն է, որ ես ցանկություն ունեցա նրանց հետ աշխատել: Նրանք էներգետիկա ունեն, հայրենասեր են, իրենց մեջ կյանք կա, պայքար կա, ցանկություն ունեն պայքարել, քաղաքական մեթոդներով առաջ տանել այս երկիրը ու ամենակարևոր պատճառն այն է, որ իրենք ունեն հայեցակարգ»,- հավելեց Ստեփան Գրիգորյանը:

Խոսելով հայեցակարգի մասին՝ քաղաքագետը նշեց, որ այն մեծ փաստաթուղթ է և այնտեղ զետեղված են մի շարք կարևոր կետեր՝ կապված Ղարաբաղյան հարցի կարգավորման, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետ հետագա համագործակցության մասին.

««Սասնա ծռերն» ասում են, որ մենք պետք է պայքարենք և Ռուսաստանի հետ հարաբերություններում լինենք ավելի սուվերեն, ավելի պաշտպանված: Ես կարծում եմ, որ դա շատ ճիշտ մոտեցում է և համընկնում է իմ մոտեցմանը»,- շեշտեց քաղաքագետը:

Ստեփան Գրիգորյանը նշեց, որ ինքը կասկած չունի, որ «Սասնա ծռեր» կուսակցությունը կանցնի խորհրդարան, քանի որ մարդկանց կողմից աջակցությունը, ըստ վերլուծաբանի, նկատելի է:

«Մենք օրեր առաջ եղել ենք Արթիկում ու Գյումրիում, հանդիպել ենք նրանց կողմնակիցների ու ակտիվի հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն մի հանդիպման ժամանակ 100-ից ավելի մարդ կար: Նրանք ունեն կողմնակիցներ և խորհրդարան անցնելու մեծ շանսեր»,- ասաց վերլուծաբանը:

Գրիգորյանը նաև նշեց, որ չի անդամակցել «Սասնա ծռեր» կուսակցությանը, ինքն անկախ  է և այդպես էլ կմնա, բայց կուսակցության առավելությունն այն է, որ վերջիններս ներգրավվում են անկախ մարդկանց, հայտնի փորձագետների: Ստեփան Գրիգորյանը փոխանցեց, որ այժմ «Սասնա ծռերը» ակտիվ համագործակցում է նաև Արա Պապյանի հետ:

«Իրենք ոչ թե շարժվում են կուսակցական սկզբունքով, այլ օգտակար ու ունակ մարդկանց իրենց շարքերը ներգրավելով»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Հավելենք, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Վարուժան Ավետիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP