18:05 13.11.2018
Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ քաղաքացիներին մի քանի կարևոր ուղերձ պետք է հղի.
«Շատ կարևոր է, որ այս խորհրդարանական ընտրությունները իրապես լինեն արդար, թափանցիկ, հավասար մրցակցային, և նախկինի արատավոր բարքերով երևույթները մենք բոլորս միասնական ուժերով կարողանանք մերժել և իրապես ունենանք այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանական ընտրություններից հետո որևէ մեկը չկարողանա ասել, որ մենք այս ընտրությունների ժամանակ ունեցել ենք խնդիրներ:
Տարատեսակ հաղորդագրություններ արդեն ստանում ենք նախատեսվող ընտրախախտումների հետ կապված: Ես դրանց հիմա վերաբերվում եմ բամբասանքի նման, բայց բոլորին կոչ եմ անում ցանկացած իրավախախտման պարագայում մեզ տեղեկացնել:
Ես վստահ եմ, որ ունենալու ենք շատ ավելի լավ ընտրություններ, քան 2017-ին ունեցել ենք: Ես ուզում եմ չհիշել, թե ինչ է տեղի ունեցել 2017թ. և ասել մեկ բան. եթե այս ընտրություններում փողը դեր չխաղա, եթե այս ընտրություններում մարդկանց ազատ կամքի արտահայտման վրա ճնշում չլինի, ես վստահ եմ, որ մենք կունենանք հզոր Ազգային ժողով»:
Ելույթի ավարտին Էդմոն Մարուքյանը հավելեց՝ թող քաղաքացին որոշի, թե ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...