Տարիների ընթացքում մարդուն պահել ենք մեկուսացած, վերջում ասել ենք՝ պատրաստ չես ազատման. Թաթոյանը՝ ՔԿՀ խնդիրների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Տարիների ընթացքում մարդուն պահել ենք մեկուսացած, վերջում ասել ենք՝ պատրաստ չես ազատման. Թաթոյանը՝ ՔԿՀ խնդիրների մասին

14:33 16.11.2018

«Համաներումը չպետք է ՔԿՀ-ների մեխանիկական բեռնաթափման նպատակ հետապնդի: Համաներման մասին այս պատկերացումները, կարծում եմ, ոչ ճիշտ է նաև այն պատճառով, որ մենք տարիների ընթացքում ճիշտ սկզբունքներով չենք առաջնորդվել ազատությունից զրկված մարդկանց հարցերում: Նրանց նկատմամբ պետք է գործի վստահության կանխավարկածը»,- նոյեմբերի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքերով՝ դատապարտյալների հետ անհատական աշխատանք պետք է տարվի, նրան  պետք է պատրաստել աստիճանական ազատ արձակման, սակայն մենք տարիների ընթացքում մարդուն պահել ենք մեկուսացած, նրա հետ սոցիալ-հոգեբանական աշխատանք չենք տարել և վերջում ասել ենք, որ պատրաստ չեն ազատ արձակման:

«Չի կարելի, որ պետությունն իր աշխատանքը պատշաճ չկատարելու պատճառով մարդուն ասի՝ պատրաստ չեք ազատ արձակման: Դրա համար սկզբունքային փոփոխություններ պետք է արվեն: Մենք այս հարցին ցուցաբերում ենք կոմպլեքս մոտեցում  և ուշադրություն ենք դարձնում նաև քրեակատարողական ծառայողների կարգավիճակին, նրանք նույնպես պետք է ունենան պատշաճ աշխատանքային պայմաններ, արժանապատիվ սոցիալական երաշխիքներ»,- նշեց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև հիշեցրեց, որ թեև գերբնակեցման հարցը ՔԿՀ-ներում լուծելը շատ կարևոր է, բայց չպետք է տպավորություն ստեղծվի, որ սա ՔԿՀ-ներում միակ խնդիրն է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, համաներումն ուժի մեջ է մտել նոյեմբերի 6-ին: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն էլ հայտարարել էր, որ այն ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակ չունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP