14:41 16.11.2018
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում մեկնարկել են խոշոր հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ բոլոր մակարդակներում հրամանատարական կազմի գործողությունների ստուգման ու համագործակցության մշակման համար։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Առաջին անգամ հարևան երկրում կիրառվում են նաև տիեզերական տեխնոլոգիաներ (Ադրբեջանն այժմ երկու արհեստական արբանյակ ունի տիեզերքում)։ Դրանցում ներգրավված են ադրբեջանական բանակի զորատեսակներ, ինչպես նաև հատուկ նշանակության զորքեր։
Նոյեմբերի 12-ին զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները տագնապով հանվել են զորամասերից ու տարվել կենտրոնացման շրջաններ, իսկ հաջորդ օրը՝ նոյեմբերի 13-ին, Նախիջևանի բանակը բերվել է մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի:
Պատրաստություններ են տարվել հարձակողական գործողությունների կազմակերպման ուղղությամբ։
Նոյեմբերի 14-ին զորավարժությունների շրջանակներում մարտավարական խնդիրների կատարմանը ներգրավվել են երկրի բանակի ռազմաօդային ու ռազմածովային ուժերը։
Նոյեմբերի 15-ին Նախիջևանի առանձին բանակը կատարել է կրակային վարժանքներ՝ հարձակումը կասեցնելու և հակահարձակվելու սցենարով։ Այս վարժանքներին ներգրավվել են ինչպես ցամաքային, այնպես էլ ավիացիոն ստորաբաժանումներ, հակաօդային պաշտպանության ուժեր։
Թեև այս զորավարժության մասնակիցների թիվ չի նշվում (հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ հիմնականում ղեկավար կազմերն են ներգրավվում՝ առանց ենթակա ստորաբաժանումների), սակայն իր ընդգրկունությամբ այս զորավարժությունը նույնպես կարելի է դասել Ադրբեջանում վերջին տարիներին անցկացված խոշորագույն զորավարժությունների շարքին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ խոշոր վարժանքներ են անցկացվել նաև Արցախում։ Այնտեղ խաղարկվել են խառը մարտավարական զրահախմբերով լայնածավալ հարձակողական զորավարժություններ, ինչի մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։
Իսկ այսօր ևս մեկ հարձակողական զորավարժություն է անցկացվել ՀՀ ԶՈւ բանակային կորպուսներից մեկում։ Բարդ աշխարհագրական և եղանակային պայմաններում գրոհող խմբերով նոր բնագծերի գրավման գործողություններին հետևել են նաև Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Տոնոյանը։
https://www.facebook.com/arcrun/posts/1999523786749886
https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2193332537653796/?type=3
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...