17:00 16.11.2018
Նախիջևանում ու Ադրբեջանի այլ մասերում այս օրերին անցկացվում են հրամանատարաշտաբային խոշոր զորավարժության առանձին գործողություններ, ու դրանց դրվագները ներկայացնելիս ադրբեջանական նախիջևանյան հեռուստաալիքը այս անգամ ևս ցուցադրել է հին զորավարժությունների կադրեր։
Ներկայացված նկարներից առաջինը վերցված է այսօր ավարտված զորավարժության մասին ռեպորտաժից։ Դրանից ներքև տեղադրված է նկար, որն էլ վերցված է մայիսին անցկացված զորավարժության մասին ռեպորտաժից։ Նկարները նույնական են ու կրկնում են նույն կադրերը, բացահայտել է Razm.info մասնագիտացած կայքը։
Իբր ընթացիկ զորավարժության մասին հին նկարներ տեղադրելն արդեն «ավանդույթ» է դարձել Ադրբեջանի պաշտպանության նախարարության համար։ Razm.info մասնագիտացած կայքն արդեն մի քանի անգամ բացահայտել է նման կեղծիքներ։ Այսպիսի լուսանկարներից (կադրերից) մեկը Ադրբեջանի ՊՆ-ն օգտագործել է 3 անգամ՝ ներկայացնելով որպես ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի հերթական կիրառում։
Ադրբեջանի ԶՈւ վարժանքի մասին տեսանյութ 2014թ․ դեկտեմբերի 3-ից
Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութը 2018թ․ մարտի 14-ին
Նույն կադրը՝ շրջված, որպես հաջորդ օրվա վարժանք. 2018թ․ մարտի 15
Ի դեպ, այս բացահայտումներից ու սոցցանցի հայկական հատվածում ծաղրուծանակից հետո Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակվել էին նոր կադրեր՝ որպես ապացույց, ինչն էլ ավելի ծիծաղելի ընդունվեց հայկական հատվածում։
12:47 19.06.2025
Մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից․ Տուլիպա«Արարատ-Արմենիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տուլիպան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության մասին. «Վիճակահանությամբ մեզ բաժին հասավ ուժեղ ու լավ կազմակերպված մրցակից։ Երկու թիմերն էլ իրենց կազմերն ակտիվորեն համալրում են որակյալ խաղացողներով, ինչը շատ մրցունակ որակավորման փուլ է մեզ խոստանում։ Մենք հավատում ենք, որ «Արարատ-Արմենիան» հաղթելու մեծ ցանկությամբ լեցուն լավ թիմ կձևավորի։ Մեր նպատակին […] ...
12:37 19.06.2025
Պայթեցման աշխատանք՝ Տավուշի մարզումԱյսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշվում է հաղորդագրությունում։ ...
12:29 19.06.2025
Ynet. Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում 65 մարդ է վիրավորվելԻսրայելում առնվազն 65 մարդ է վիրավորվել Իրանից առավոտյան հրթիռակոծության հետևանքով, հաղորդում է Ynet պորտալը՝ հղում անելով շտապօգնության ծառայություններին։ Նրանցից երեքը ծանր վիճակում են, երկուսը՝ միջին ծանրության, 42 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, 18-ը՝ վիրավորվել ռմբապաստարաններ փախչելիս։ Հաղոդվում է, որ հրթիռներից մեկի ընկնելու հետևանքով վնաս է հասցվել երկրի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում գտնվող Սորոկա հիվանդանոցի […] ...
12:17 19.06.2025
Ձերբակալվել է թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ․ մայրաքաղաքի պարեկների հերթական բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 17-ին` ժամը 12.55-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածում ծառայություն իրականացնելիս նկատել են հողի մեջ ինչ-որ բան թաքցնող և բջջայինով այդ գործողությունը լուսանկարող երիտասարդի։ Կասկածը, որ նա թմրանյութ է տեղադրում, հաստատվեց շուտով: Երիտասարդը, տեսնելով մոտեցող պարեկներին, փորձել է փախչել՝ ընթացքում գրպանից նետելով փաթեթներ։ Փախուստը կարճ է տևել: Ժամը […] ...
12:10 19.06.2025
Գիշերային ստուգայցեր՝ Երևանի հեստապարային ակումբներումԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես գիշերային և հեստապարային ակումբներում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 2 արձանագրություն և […] ...