17:02 16.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել նոյեմբերի 16-18-ին Լոս Անջելեսում ընթացող «Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է աշխարհով մեկ սփռված հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, ուսումնասիրմանն ու ներկայացմանն ուղղված աշխատանքներն ու միջոցառումները:
«Հայկական մշակութային ժառանգությունը, հատկապես` եվրոպական տարածքում, մաս է կազմում ընդհանուր այն արժեքների, որոնք մենք այսօր համատեղ կիսում ենք: Այդ ժառանգությունը հարստացնում է նաև դրանց կրողների ինքնությունը` դարձնելով անհատին հոգեպես ավելի զարգացած, ընկալող, պատրաստ ուրիշին լսելու և հարգելու:
Բազմամշակույթ միջավայրում ապրելու կենսափորձի, հմտությունների և գիտելիքների շնորհիվ հայերը նպաստել են իրենց բնակության երկրների զարգացմանը և առաջընթացին, դարձել ժամանակի միջազգային առևտրի և ապրանքափոխանակումների անշրջանցելի գործոն, և այդ հանգամանքը նստվածք է թողել հայերի մտածողության, հոգեբանության ու վարքագծի, ինչպես նաև ազդել Հայաստանի քաղաքական ճակատագրի վրա:
Այսօր, երբ Հայաստանն իր պատմական տարածքների մի փոքր մասի վրա վերահաստատել է 100 տարի առաջ ձեռք բերած անկախությունը, արդի հայ հասարակության կառուցման և ապագայի տեսակետից կարևորություն է ստանում հայ ժողովրդի քաղաքակրթական անցյալի վերհանումն ու ուսումնասիրումը, նրա պատմության ամբողջացումը: Հույս ունեմ, որ այն պիտի օգնի մեզ՝ ժամանակակից հայերիս, դրսում թե ներսում, ավելի լավ հասկանալու ովքեր ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»,- նշել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու արդյունավետ աշխատանք մաղթելով գիտաժողովի մասնակիցներին:
«Թաքնված գանձեր. Արևելյան Եվրոպայի հայկական արվեստն ու մշակույթը» միջազգային գիտաժողովը կազմակերպել է Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Նարեկացի հայագիտական ամբիոնը՝ Փոլ Գետտի թանգարանի հետ համագործակցությամբ: Համակարգողը հայտնի հայագետ Փիթեր Քոուն է: Գիտաժողովին մասնակցում են բնագավառի հայտնի մասնագետներ մեկ տասնյակից ավելի երկրներից, այդ թվում՝ Հայաստանից:
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...
12:18 08.06.2025
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբՍիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...
11:53 08.06.2025
Դվալիշվիլին պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսըԽառը մարտարվեստի (MMA) վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլին հաղթեց ամերիկացի Շոն Օ’Մալլիին և պաշտպանեց UFC-ի թեթևքաշային կարգի տիտղոսը։ UFC 316 մրցաշարը տեղի ունեցավ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Մարտն ավարտվեց երրորդ ռաունդում։ Դվալիշվիլին չեմպիոնի տիտղոսը նվաճեց 2024 թվականի սեպտեմբերին՝ միաձայն որոշմամբ հաղթելով Օ’Մալիին։ 2025 թվականի հունվարին վրացի մարտիկը պաշտպանեց իր […] ...
11:39 08.06.2025
Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցերՀունիսի 7-ին ԱՄՆ քաղաքական գործիչ Վիվեկ Ռամասվամին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբոս քաղաքում հյուրընկալել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի դերին։ ...
11:24 08.06.2025
Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 8-ին՝ 10:30-16:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արգիշտի 11/14-11/8 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:13 08.06.2025
Կանադացի լողորդը համաշխարհային ռեկորդ սահմանեց 400 մետր ազատ ոճի լողումԿանադացի Սամեր Մաքինտոշը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ 400 մետր ազատ ոճի լողում։ Այս մասին հայտնել է TASS -ը: Կանադայում կայացած մրցույթում 18-ամյա մարզիկը տարածությունը հաղթահարեց 3 րոպե 54.18 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը պատկանում էր Ավստրալիայից օլիմպիական քառակի չեմպիոն Արիարնա Տիտմուսին, որը 2023 թվականին Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում ցույց տվեց 3 րոպե 55.38 վայրկյան […] ...