21:26 17.11.2018
Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով մեկնեց Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաք` հանդիսապետելու նորակառույց հայկական եկեղեցու օծման արարողությունը:
Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վեհափառի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և ազգային բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը:
Քաղաքի «Տոլմաչովո» օդանավակայանում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, նորակառույց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Բեկնազարյանը և հայ համայնքի ղեկավար Կոլյա Կուլիջանյանը, թեմի հոգևոր դասի և Նովոսիբիրսկի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Տեղի ունեցավ ավանդական աղ ու հացի արարողություն, որից հետո Հայոց Հայրապետն իր օրհնությունը բաշխեց ներկաներին:
Նոյեմբերի 17-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունն այցելեց նահանգապետարան, ուր հանդիպում տեղի ունեցավ Նովոսիբիրսկի նահանգապետ պրն. Անդրեյ Տրավնիկովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Վարդան Տողանյանը:
Նովոսիբիրսկի նահանգապետը ջերմությամբ ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Նովոսիբիրսկի մարզ` նշելով, որ այն պատմական իրադարձություն է մարզային կյանքում, որը մեծ խանդավառություն է առաջացրել մարզի հայկական բնակչության և քրիստոնեական այլ հարանվանությունների հետևորդների մոտ:
Պրն. Տրավնիկովը Հայոց Հովվապետին ընդհանուր տեղեկություններ փոխանցեց մարզի վերաբերյալ` մասնավորապես անդրադառնալով մարզի հոգևոր կյանքին, տարբեր ազգային և կրոնական համայնքների խաղաղ ու համերաշխ hամակեցության ապահովմանն ուղղված ծրագրերի մասին: Խոսելով հայ համայնքի ներկայության և մարզի զարգացման գործում ունեցած դերակատարության մասին` նահանգապետը ուրախությամբ ընդգծեց, որ մարզի միակ հայկական եկեղեցու կառուցումը պիտի նպաստի հայության ազգային, հոգևոր կյանքի առավել աշխուժացմանը: Պրն. Անդրեյ Տրավնիկովը գոհունակությամբ նշեց համայնքի և պետական կառույցների միջև առկա գործակցության և տարբեր սոցիալական ու մշակութային ծրագրերում ակտիվ ներգրավվածության մասին:
Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհակալություն հայտնելով Նովոսիբիրսկի մարզում ցուցաբերված ջերմ ընդունելության համար, ևս ուրախություն հայտնեց այցելության կապակցությամբ` արձանագրելով, որ եկել է իր օրհնությունը բաշխելու և խնդակից դառնալու հայ համայնքի ուրախությանը` ազգային-եկեղեցական կյանքում կարևոր իրագործման` հայկական եկեղեցու օծման առիթով:
Այս առնչությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց մարզային և քաղաքային իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և նրա ազգային-հոգևոր կյանքի հանդեպ մշտական ուշադրության համար: Անդրադառնալով Ռուսիո երկրում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի երեքհարյուրամյա ներկայությանը` Հայոց Հովվապետն ընդգծեց, որ երկրում կայք հաստատած հայորդիները նվիրական պարտք են նկատել եկեղեցի և կրթական հաստատություններ հիմնել` պահպանելով իրենց ազգային ինքությունը: Ըստ Հայրապետի խոսքի, հայ ժողովրդի զավակներն աստվածասիրությունը նաև նույնականացրել են հայրենասիրության հետ` իրենց կարևոր նպաստը բերելով իրենց հյուրընկալած Ռուսաստանի բարօր և պայծառ կյանքի կերտմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստեց Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ փոխհարաբերությունները և գործակցությունը ի խնդիր երկու ժողովուրդների հոգևոր կյանքի զորացման:
Հանդիպմանը խոսքով հանդես եկան նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Վարդան Տողանյանը`անդրադարձ կատարելով երկու հավատակից ժողովուրդների ընդհանրություններին և հայ-ռուսական բազմադարյան բարեկամությանը:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...