14:39 18.11.2018
Վառելիքի գնի բարձրացման դեմ Ֆրանսիայում անցկացվող ցույցերի մասնակիցների թիվը գերազանցել է 280 հազարը։ Նրանք երկրի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակել՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Նրանք, որպես տարբերակող նշան, կրել են դեղին բաճկոնակներ։
Երթևեկության կանոնների խախտումները, շտապող վարորդների ու նաև իրավապահների հետ բախումները հանգեցրել են նրան, որ ցույցերի ընթացքում գրանցվել է առնվազն 409 տուժող, որոնցից 28-ն իրավապահներ են։ 282 ակտիվիստ բերման է ենթարկվել։
Ցուցարարների առավել ագրեսիվ գործողություններ են տեղի ունեցել Փարիզում, որտեղ ցուցարարները փորձել են ներխուժել Ելիսեյան պալատ ու գրավել ՆԳՆ շենքը։
Բենզինի գինը, ըստ նոր որոշումների, կաճի 0,3 եվրոյով (= 165 դրամ), դիզվառելիքի գինը՝ 0,65 եվրոյով (= 350 դրամ)։ Այս և այլ փոփոխությունների պատճառով երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը թարմացրել է հակառեկորդը․ նրա քայլերին կողմ է բնակչության ընդամենը 25 տոկոսը։
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոն10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...
10:00 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...