Հանրապետությունում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Հանրապետությունում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել

14:25 19.11.2018

Նոյեմբերի 18-ին`ժամը 00։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 17-ին, ժամը 20։30-ին, շտապօգնության կանչով մեկնել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 11 շենքի բնակարաններից մեկը, որտեղ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ցուցաբերել 1966 թ. ծնված Գեղամ Գ.-ին, 1965 թ. ծնված Անժելա Վ.-ին, 1994 թ. ծնված Լիլիթ Գ.-ին և 1993 թ. ծնված Էրիկ Գ.-ին:
Պարզել է, որ նրանք նոյեմբերի 17-ին` ժամը 19։00-ի սահմաններում, շմոլ գազից թունավորվել են իրենց բնակարանում:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 17-ին, ժամը 05։20-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2003 թ. ծնված Լիլիթ Մ.-ն, 1991 թ. ծնված Տիգրանուհի Մ.-ն և 1998 թ. ծնված Ժաննա Մ.-ն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 08։48-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնից Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 06։45-ին, «թունավորում կենցաղային գազով» ախտորոշմամբ շտապօգնության խմբերով բուժօգնության են տեղափոխվել 1984 թ. ծնված Նաիրա Ս.-ն, 2003 թ. ծնված Լենա Ն.-ն, 1981 թ. ծնված Նարինե Ս.-ն և 2008 թ. ծնված Անահիտ Բ.-ն:
Պարզվել է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 87 տանը հիշյալ անձինք դեռևս չպարզված հանգամանքներում իրենց վատ են զգացել ու դիմել են բուժօգնության:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 10։45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Եկատերինա Ա.-ն, 1993 թ. ծնված Մարիետա Մ.-ն և 1956 թ. ծնված Կարապետ Ղ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորումը ստացել են իրենց տանը՝ խոհանոցի գազի կաթսայի խափանման հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 21։00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1974 թ. ծնված Գևորգ Մ.-ն, 1981 թ. ծնված Արմենուհի Մ.-ն և 2004 թ. ծնված Հարություն Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Գևորգ Մ.-ն հայտնել է, որ հնարավոր է թունավորման պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազօջախը:
Նախապատրաստվում են նյութեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP