Վրաստանում նախագահական ընտրություններից առաջ տեղադրվել են սադրիչ բնույթի գովազդային վահանակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

Վրաստանում նախագահական ընտրություններից առաջ տեղադրվել են սադրիչ բնույթի գովազդային վահանակներ

18:51 19.11.2018

Թբիլիսիի փողոցներում, ընտրությունների երկրորդ փուլից 10 օր առաջ, հայտնվել են բավականին մեծ չափերով գովազդային պաստառներ, որոնց վրա պատկերված են երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին և միացյալ ընդդիմության ներկայիս թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, հայտնում է newsgeorgia.ge-ն: Պաստառների վրա գրված է «Ո՛չ ազգայնականներին, ո՛չ չարիքին»:

Նրանց կողքին է ընդդիմադիր «Ռուսթավի-2» ՀԸ տնօրեն Նիկա Գվարամիան և Սաակաշվիլիի իշխանության տարիների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և նրա կառավարության անդամներ՝ Վանո Մերաբիշվիլի, Մեգիս Կարդավա, Բաչո, Դաթո Ախալայա և այլք, որոնցից մի քանիսը պաշտոնավարման տարիներին գործած հանցանքների համար հայտնվել են պատժիչ հիմնարկներում:

Քաղաքական գովազդի պատվիրատուները հայտնի չեն: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական շտաբում լրագրողներին  վստահեցրել են, որ այդ պաստառների հետ կապ չունեն: Քաղաքական և ոչ մի կուսակցություն հանձն չի առել, որ հակագովազդն իրենց  նախաձեռնությունն է, մինչդեռ այսօրվա ճեպազրույցում Գրիգոլ Վաշաձեն մեկնաբանել է «անհայտ ծագման» պաստառները՝ վստահեցնելով, որ դրանք տպագրվել և տեղադրվել են «Վրացական երազանքի» կարգադրությամբ:

Վաշաձեն ավելացրել է, որ նախկինում իշխող կուսակցությունն առաջին փուլում արդեն օգտագործել է նման «կեղտոտ քաղաքական տեխնոլոգիաներ»: Նրա խոսքերով՝ «Ո՛չ չարիքին» կոչը պետք է գրել այն պաստառների վրա, որտեղ պատկերված են Բիձինա Իվանիշվիլին և նրա «կարմրաթուշ» համախոհները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են

12:30 09.06.2025

Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետի տեղակալը, իր ծառայողական լիազորություններն անցնելով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև իր ծանոթ անձին նախկինում ցուցաբերած օգնության հանգամանքն օգտագործելով, համոզել է վերջինիս՝ նրա ինքնությունը գաղտնի պահելու պայմանով, իր կողմից որոշած կեղծ բովանդակությամբ տվյալներ հայտնել քրեական վարույթն իրականացնող […] ...

Խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

12:16 09.06.2025

Խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Նախորդ շաբաթ ճանաչողական այցի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ-ից։ «Երևանի Մարտիրոս Սարյանի անվան թիվ 86 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […] ...

Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը

12:11 09.06.2025

Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը

ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է «Times of Israel» թերթը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ «Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս որոշում չի կայացրել ՅՈՒՆԻՖԻԼ-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում»,-գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում […] ...

Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցները

12:05 09.06.2025

Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցները

Աֆղանստանի էկոնոմիկայի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ այս պատժամիջոցների շարունակությունը բացասաբար է անդրադառնում առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև նպաստում է երկրում աղքատության և գործազրկության աճին, հաղորդում է Ariana news տեղեկատվական պորտալը։ «Աֆղանստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում այնպիսի հիմնական տնտեսական ցուցանիշների […] ...

SHANTNEWS

12:00 09.06.2025

SHANTNEWS

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համար

11:50 09.06.2025

Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...

BACK_TO_TOP