17:31 19.11.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ տեսականորեն գոյություն ունի երեք տարբերակ:
Տարբերակ առաջին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի թեկնածուն՝ Վաղարշակ Հարությունյանը:
Տարբերակ երկրորդ. քարտուղարի պաշտոնը կտրվի Բելառուսի թեկնածուին:
Տարբերակ երրորդ. ոչ ոք չի նշանակվի, և կառույցը կշարունակի ղեկավարել ՌԴ ներկայացուցիչը, որն այսօր ժամանակավոր ղեկավարում է այդ կառույցը:
Որ կնշանակվի Հայաստանի թեկնածուն, Ալեքսանդր Իսկանդարյանը տեսականորեն քիչ հավանական է համարում, քիչ հավանական է համարում նաև Բելառուսի թեկնածուի նշանակման տարբերակը:
«Որ պարոն Փաշինյանն ընտրություններից երկու օր առաջ կհամաձայնի Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը, քիչ հավանական է: Էդ ինչպե՞ ս պետք է համոզեն նրան: Որ պարոնայք Նազարբաևն ու Լուկաշենկոն կհամաձայնեն Հայաստանի թեկնածության տարբերակին, ևս քիչ հավանական է, թեև հնարավոր, քանի որ Խաչատուրովի նշանակումը ևս այդպես էր եղել: Իհարկե, այն ժամանակ իրավիճակը լրիվ այլ էր, և երկրորդ՝ այն ժամանակ այդ քննարկումներն այսքան բաց չէին ընթանում, ու բանակցում էին կողմերը փակ ֆորմատով, ինչպես դա սովորաբար արվում է: Եվ երրորդ՝ այն ժամանակ Ղազախստանին ու Բելառուսին համոզում էր Ռուսաստանը, ոչ թե Հայաստանը՝ ինչ-որ բան տալով նրան դրա փոխարեն»,- նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ մյուս տարբերակները չհերքելով, այդուհանդերձ ենթադրում է կամ ամենահավանական է համարում այն, որ գործընթացը որոշ ժամանակով կկասեցվի և դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չի նշանակվի:
Քաղաքագետը ստեղծված իրավիճակը շախմատային տերմինաբանությամբ անվանել է «ցունգցվանգային», այսինքն՝ ստեղծվել է անելանելի վիճակ բոլոր կողմերի համար, ու ցանկացած քայլ առավել կբարդացնի իրավիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:
10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղում10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղումՀունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...