16:45 20.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի տաղավարում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը խոսել է ընտրացուցակների և թեկնածուներին տրվող տեղեկանքների մասին: Ավելի վաղ նա գրել էր, թե Ազգային ժողովի պատգամավոր առաջադրվելու համար պահանջվող տեղեկանք ստանալու համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն Ոստիկանության անձնագրային ծառայությանը: Մասնավորապես, այդ անձը պետք է դիմում տալուն նախորդող 1461 օրերի ընթացքում 731 և ավելի օր բացակայած չլինի Հայաստանից: Ծրագրի հեղինակ Արամ Աբրահամյանը հարց է տվել Բիչախչյանին՝ հարյուրավոր մարդիկ են ներկայացրել տեղեկանքներ, արդյո՞ք բոլորի դեպքում հաշվարկներ են անում:
«Ոչ միայն հարյուրավորներ, այլև 2000-ից ավելի դիմումատուներ ենք ունեցել: Տեղեկացված չեմ՝ քանի հոգի են ներկայացրել գրանցման համար իրենց հայտերը, համենայնդեպս, շատ ժամանակ մեզ դիմողներն ավելի շատ են լինում, քան որպես ԱԺ պատգամավորի թեկնածու իրենց հայտերը ԿԸՀ ներկայացրածները:
Բոլորին ստուգել ենք սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով: Ելքի և մուտքի հանրագումարով՝ եթե 731 և ավելի օր անձինք բացակայել են ՀՀ-ից, նրանց տեղեկանքները մերժվել են: Ընդ որում՝ այդ համակարգի միջոցով նաև պարզել ենք՝ ովքեր են հանդիսանում այլ երկրների քաղաքացիներ: Քանի որ անձն այլ երկրի անձնագրով է մուտք ու ելք կատարում, դրանք սկանավորվում, պահպանվում են էլեկտրոնային բազայում: Քաղաքացին, չիմանալով, որ մենք այդ տեղեկությունն ունենք, դիմել է մեզ՝ ստանալու այդ տեղեկատվությունը, բայց մենք հայտնաբերելով՝ մերժել ենք այդ տեղեկանքի տրամադրումը»,- ասել է Բիչախչյանը:
Այս հիմունքներով, Մնացական Բիչախչյանի խոսքերով, իրենք մերժել են 57 անձի:
10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղում10:00 09.06.2025
Հրդեհ Ախուրյան գյուղումՀունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...