13:50 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց` աննախադեպ վիճակ է այն առումով, որ իրենք հանրության առջև ստանձնած բոլոր պարտավորություններն իրագործել են: Սա, ըստ Փաշինյանի, չի նշանակում, որ կառավարության աշխատանքն անթերի է:
«Սա չի նշանակում, որ գոհ եմ նախարարների, ինքս իմ աշխատանքից: Ես ընդհանրապես կյանքի որևէ փուլում իմ աշխատանքից գոհ չեմ լինի: Ասում են` պատկերացնո՞ւմ եք, նախարարն ասաց «փետրվարի 31». որևէ մեկը պատկերացնո՞ւմ է` ում մասին է խոսում, որևէ մեկը կանխավարկած ունի՞, որ տրանսպորտի նախարարը տեղյակ չէ, որ փետրվարի 31 չկա, գիտե՞ն այդ մարդու կրթությունը, թե ինչով է զբաղվել մինչև նախարար դառնալը, Հայաստանի ինժեներական միջավայրի ներկայացուցիչներից մեկն է: Ֆեյք են բացում, ասում` կրթության նախարարը տառասխալներով ստատուս է գրել, ասենք` ֆոտոշոփով սարքում են, հասկանո՞ւմ եք, մեկը պատկերացնո՞ւմ է` ում մասին է խոսում, գիտությունների թեկնածուի»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ արշավ է սկսվել նաև այլ նախարարների, օրինակ` առողջապահության ու Սփյուռքի նախարարների դեմ: Արձագանքելով նախարարներից ոմանց հասցեին հնչող քննադատությանը՝ թե «փորձ չունեն», վարչապետի պաշտոնակատարն ասաց.
«Իհարկե, կոռուպցիայի փորձ չունեն, և ես շատ գոհ եմ դրա համար, մեր իշխանության այն պաշտոնյան, որ կուզի կոռուպցիայի փորձ ձեռք բերել, նա իմ անձնական թշնամին է, ամենախիստ պատժի կենթարկվի»:
Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև նախկին իշխանությունների և այլոց կողմից իր հասցեին հնչող քննադատություններին, թե ինքը ժողովրդին «ծույլ» է անվանել, կրկին շեշտեց` ինքն ասել է, որ նախկինում ժողովրդին թույլ չեն տվել աշխատել, նախորդ քաղաքական համակարգը խրախուսել է աղքատությունը: Նոր իշխանության անդամներից ոմանց գրագիտության հասցեին նախորդ իշխանություններից հնչող գնահատականներին նա կոշտ արձագանքեց.
«Ձեր պատգամավորներին ու նախարարներին որ մի հատ 4-րդ դասարանի թելադրություն տայինք, 70 տոկոսը կկտրվեր քննությունից: Դա նաև նրա շնորհիվ է, որ մենք եկել ենք, սեփականության վերաբաշխում չենք արել, իրենց թվում է` կհաջողվի իրենց ֆեյքերի միջոցով հանրային կարծիք ձևավորել. մենք մեր մի ճշմարտությամբ կջախջախենք ձեր բոլոր ֆեյքերն ու բոլոր ֆեյք պնդումները: Դուք առաջիկայում կտեսնեք, եթե ձեզ թվում է` ձեր թալանած փողերով առաջիկա ընտրություններին հաջողություն եք ունենալու, դուք ուղղակի չեք ճանաչում ձեր ժողովրդին»:
12:05 09.06.2025
Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցները11:50 09.06.2025
Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...
11:40 09.06.2025
Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...
11:35 09.06.2025
Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստականԱվելի քան 400,000 փախստական է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...
11:28 09.06.2025
Թրամփը հայտնել է, որ Կալիֆոռնիայի ցուցարարներին վճարում են բողոքի ցույցերին մասնակցելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայում կառավարության ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցուցարարներին վճարում են ցույցերին մասնակցելու համար։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն օրը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սպառնաց, որ նահանգը կարող է հրաժարվել դաշնային հարկերի վճարումից՝ […] ...
11:20 09.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքներըՄրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հրավերով աշխատանքային այց է կատարել Հռոմ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից։ «Այցի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդիպում է ունեցել իր իտալացի պաշտոնակցի հետ։ Հանդիպման շրջանակում քննարկվել են երկու երկրների մրցակցային մարմինների համագործակցության ընթացիկ արդյունքները և դրանց զարգացման ուղիները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել Սպառողների շահերի […] ...