14:30 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձավ վերջին օրերին ակտիվորեն քննարկվող ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման գաղափարին: Փաշինյանն ընդգծեց` չի կարող լինել այնպես, որ մարդը Հայաստան մտնելիս հարկվի, հետո գնա իր բնակավայր, հարկվի, հետո տնից դուրս գա, հարկվի, հետո մի տեղ գնա, էլի հարկվի: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով` նման համակարգ չկա Հայաստանում և չի էլ կարող լինել:
Փաշինյանին նաև զայրացրեց նաև արտագնա աշխատանքի մեկնածներին տրվող «խոպանչի» անունը:
«Էդ ի՞նչ բառ է` «խոպանչի», այսինքն` մենք չենք նկատում, էս երկու օր է` այդ բառը բոլորը ի պաշտպանություն օգտագործում են, նախ՝ այդ մարդկանց, խնդրո՛ւմ եմ, արժանապատիվ անուն տվեք, հետո ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ նման նախագիծ ու հայեցակարգ չկա, մենք ասել ենք, որ մեր երկրում հաստատված է ուղիղ ժողովրդավար կառավարություն, չի կարող որևէ փոփոխություն, հարկային բեռի ավելացում լինել առանց ժողովրդի համաձայնության, քաջալերանքի ու մանդատի: Հարաբերությունների այս ձևը մոռանանք, որ կառավարությունն ասում է՝ այսպես է ու վերջ: Հանրապետականները էս երկու օր է` ուղիղ եթերից դուրս չեն գալիս, ես էս երկու ամիս է` հազվադեպ եմ ուղիղ եթերում լինում, իրենք որոշել են ակտիվանալ, բայց ես կվերադառնամ, մի՛ անհանգստացեք»,- ասաց նա:
Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը մի շարք երկրների հետ կրկնակի հարկումը բացառող պայմանագրեր ունի, ՊԵԿ բարձրաձայնած այդ գաղափարը դեռ թղթի վրա է, երբ որևէ բան լինի, կքննարկվի, կորոշեն` ճի՞շտ մոտեցում է, թե՞ սխալ:
Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ հատկապես այս նախընտրական շրջանում երբեմն զգում է` փորձագիտական որոշ շրջանակներ ուզում են այսպիսի տրամաբանություն առաջ քաշել` ոչ ոք պիտի հարկ չվճարի, բոլորը պետք է պակաս հարկեր վճարեն, նույնիսկ ստվերը օգտակար է տնտեսության համար, բայց նաև պետք է թոշակներ ավելացնեն, ռազմական ծախսերը, փողոցները պիտի լինեն կատարյալ վիճակում:
12:11 09.06.2025
Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցըԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է «Times of Israel» թերթը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ «Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս որոշում չի կայացրել ՅՈՒՆԻՖԻԼ-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում»,-գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում […] ...
12:05 09.06.2025
Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցներըԱֆղանստանի էկոնոմիկայի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ այս պատժամիջոցների շարունակությունը բացասաբար է անդրադառնում առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև նպաստում է երկրում աղքատության և գործազրկության աճին, հաղորդում է Ariana news տեղեկատվական պորտալը։ «Աֆղանստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում այնպիսի հիմնական տնտեսական ցուցանիշների […] ...
11:50 09.06.2025
Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...
11:40 09.06.2025
Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...
11:35 09.06.2025
Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստականԱվելի քան 400,000 փախստական է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...