14:03 20.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ դեկտեմբերի 25-ից 1000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամների հետ միասին շրջանառության մեջ կմտնի նաև 2000 դրամանոցը:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ԿԲ ներկայացուցիչներից, թե ինչպե՞ս է կայացվել 2000 անվանական արժեքով թղթադրամ ունենալու որոշումը.
«Ինչո՞ւ 2000: Նախքան տպագրության որոշում կայացնելը, մենք կանխիկ շրջանառության ուսումնասիրություններ ենք արել: Այդ ուսումնասիրությունները փաստում են, որ կանխիկ դրամաշրջանառությունում մեծ պահանջարկ կա 1000 և 5000 անվանական արժեքների հետ մեկտեղ ունենալու մեկ այլ անվանական արժեք, որը կծառայեր որպես մանրադրամ: Քանի որ ամենաշատ կիրառությունն ունեին 1000 և 5000 անվանական արժեքով թղթադրամները, և դրա բացատրություններից մեկն այն է, որ բացակայում է այդ միջին անվանական արժեքը, և մենք, 2000 անվանական արժեքը ներմուծելով, հավասարակշռում ենք այդ շրջանառությունը, որպեսզի ավելի համար լինի առաջին հերթին մեր բնակչության համար»,- ասել է Նահապետյանը
SHANTNEWS.am-ի այն դիտարկմանը, որ վերջերս ՌԴ-ում էլ 2000 ռուբլիանոցն է շրջանառության մեջ մտել, արդյո՞ք դա միջազգային տենդենցի մասին է խոսում, ԿԲ գլխավոր քարտուղարն այսպես է արձագանքել.
«Ոչ միայն ՌԴ-ում, բոլոր երկրներում էլ 1 և 5 անվանական արժեքի միջակայքում կան այլ նոմինալներ, ուղղակի մեզ մոտ դա բացակայում էր, մենք հստակորեն համոզվեցինք, որ իսկապես դրա պահանջարկը մեր դրամաշրջանառությունում կա: Եվրոգոտում երկու եվրոյանոց կա, նախկինում Խորհրդային Միությունում էլ մենք ունեինք 1, 3, 5 ռուբլի: Այլ երկրներում էլ է դա տարածված, կարծում եմ՝ մեր հանրությունը շատ արագ կզգա դրա հարմարությունը դրամաշրջանառության մեջ»,- հավելել է Նահապետյանը:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...