Վրաստանի դատախազությունը ստուգում է երկրի բնակիչների բանկային պարտքերի մարման օրինականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Վրաստանի դատախազությունը ստուգում է երկրի բնակիչների բանկային պարտքերի մարման օրինականությունը

16:41 20.11.2018

Վրաստանում քաղաքական մեծ հնչեղություն է ստացել իշխանությունների՝ բնակչության անապահով մի մասի բանկային հաշիվները մարելու մասին նախօրեին հրապարակած որոշումը: Վրաստանի Գլխավոր դատախազությունը որոշել է ուսումնասիրել քաղաքացիների բանկային պարտքերը մարելու օրինականությունը: Այն, ի դեպ, պետք է կյանքի կոչվի ընտրություններից մեկ ամիս անց:

«Սա մասնավոր համաձայնագիր է, որը տարածվում է բնակչության մեծ մասի վրա: Դատախազությունը կուսումնասիրի այն, և հանցանքի նշանների դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ», – ասված է դատախազության տարածած հայտարարության մեջ:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ ընդդիմությունը հակադիր ուժի կողմից արված քայլի մեջ բացահայտ կաշառքի տարրեր է տեսնում և սուր քննադատության ենթարկում մրցակից ուժին: Միավորված ընդդիմության թեկնածուի՝ Վաշաձեի ընտրական շտաբում հայտարարել են, որ գործընթացն Իվանիշվիլիի հերթական խարդախությունն է: Փաստորեն, գումարները, որով մտադիր են մարել բնակչության վարկերը, նրանցից գռփած, թալանված գումարներ են, որոնցով ուղղակիորեն կաշառում են ընտրազանգվածին:

Հարցին անդրադարձել է նաև քաղաքական վերլուծաբան Գիա Խուխաշվիլին: Նա գտնում է, որ կառավարության նախաձեռնությամբ բնակչության բանկային պարտքերի դուրսգրման գործընթացը ոչ միայն չի առողջացնի տնտեսությունը, այլև կարող է վնասել: Նրա խոսքերով՝ նման մոտեցումը կարող է խրախուսել մարդկանց`չկատարել բանկային պարտավորությունները՝ հույսը դնելով քաղաքական ճգնաժամերի վրա:

«Կվիրիս Պալիտրա» հրատարակչությանը տված հարցազրույցում Խուխաշվիլին նաև նշել է, որ նախկինում նման որոշումների կայացումը հատուկ չէր Իվանիշվիլիին: «Հնարավոր է՝ նա գտնվում է «աֆեկտի» վիճակում»,- եզրակացրել է վերլուծաբանը:

«Վայ, կենդանացա՞ն: Դուրս եկա՞ն նկուղներից»: Թեմայի շուրջ ՀԿ-ների քննադատությանն անդրադարձել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն: Նրա հայտարարությամբ՝ իշխանության տված խոստումը չի առնչվում ընտրություններին, քանի որ իշխանությունները խնդրի շուրջ քննարկումները սկսել էին  ընտրություններից շատ առաջ:

 

՝

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

10:20 09.06.2025

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:15 09.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

10:10 09.06.2025

Մեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը

Այսօր մեկնարկում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը, որը կիրականացվի 3 փուլով, հայտնում են ՀԳՄՍՆ-ից։ «Առաջին փուլ Հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար և կտևի մինչև հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություններից կարող են օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրել ցանկացող ծնողները։ Առաջնահերթություն և արտոնություն […] ...

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

10:05 09.06.2025

ՃՏՊ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ

Հունիսի 9-ին, ժամը 00:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են «Opel Astra» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև […] ...

Հրդեհ Ախուրյան գյուղում

10:00 09.06.2025

Հրդեհ Ախուրյան գյուղում

Հունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 […] ...

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

BACK_TO_TOP