Արա Վարդանյանը նվիրատվություն է կատարել և կրկին հայցել բոլորի ներողամտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Արա Վարդանյանը նվիրատվություն է կատարել և կրկին հայցել բոլորի ներողամտությունը

17:36 20.11.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ այսօր, ինչպես նախորդ 15 տարիներին, կատարել է իր պարտքը, որով իր փոքր ներդրումն է բերել համահայկական հիմնադրամի ապագա ծրագրերին։

«Շուրջ տասը տարի ղեկավարելով այս յուրատեսակ կառույցը` համոզված եմ իմ այն սկզբունքին, որ յուրաքանչյուր հայ պետք է իր մասնակցությունը ունենա իր իսկ երկրի կայացման կարևորագույն գործում։ Հիմնադրամին սատարելը ինքնանպատակ չէ, այլ ապրելու ձև, որից անհնար է խուսափել։

Միշտ առաջնորդվել եմ այն սկզբունքով, որ միայն բոլորս միասին կարող ենք շարունակել Համահայկական Հիմնադրամի կարևորագույն առաքելությունը։ Կրկին, հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, եթե իմ հետ կապված աղմուկը որևէ կերպ ազդել է վստահության վրա, և կոչ եմ անում բոլորին սատար կանգնել Հիմնադրամին և իր սուրբ առաքելությանը։ Իմ ղեկավարության 10 տարիների ընթացքում իրականացվել են հազարավոր ծրագրեր։

Անկեղծորեն ցանկանում եմ, որ գալիք տարիների ընթացքում այդ թիվը եռապատկվի և քառապատկվի։ Միշտ դասել եմ Հիմնադրամը շատ ավելի բարձր, քան իմ անձը և կշարունակեմ նույն ձև»,- ասված է Վարդանյանի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ շուրջ 10 տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը ղեկավարած Արա Վարդանյանը 2018 թվականի հուլիսի 3-ին  ձերբակալվել էր Ազգային անվտանգության ծառայության կողմից: Ասվել էր, որ Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ավելի ուշ Վարդանյանը մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Հրաժարականի դիմում ներկայացրեց ու ներողության մասին հայտարարություն տարածեց:

Նշենք նաև, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի մասին, կոչ արեց ամենաակտիվ ձևով մասնակցել դրան:

Փաշինյանն ասել է, որ այս տարի հիմնադրամի նվիրատվությունների չափն էականորեն կմեծանա, իրեն նախնական տվյալներով ասել են, որ Կանադայի և Ֆրանսիայի դրամահավաքի արդյունքներով այս տարի նախորդ տարվա ցուցանիշից էականորեն ավելի շատ գումար է նվիրաբերվել:

Փաշինյանը հույս է հայտնել, որ նվիրաբերվող գումարի չափն այս տարի «պատիկ»-ներով կավելանա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP