Ակցիզային հարկի ներդրման դեպքում մարդն ընտրության հնարավորություն ունի. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Ակցիզային հարկի ներդրման դեպքում մարդն ընտրության հնարավորություն ունի. Փաշինյան

18:50 20.11.2018

Քանի որ հարկային մյուս ոլորտներում առաջանցիկ տեմպերով փոփոխություններ ենք անում, մենք նաև խնդիր ունենաք բյուջեի եկամուտները դրանով որոշակի կոմպենսացնել: Եկամուտների կոմպենսացման ամենաարդյունավետ տարբերակներից մեկը, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, ակցիզային հարկերի համակարգի ներդրման տարբերակն է: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ նոյեմբերի 2о-ին ունեցած հանդիպման ժամանակ:

«Ակցիզային հարկն այն պարագայի մասին է, երբ մարդիկ կարող են ընտրություն անել, այսինքն՝ երբ եկամտահարկ է դրված մարդու վրա, ինքն ընտրություն չի կարող անել, որովհետև դա անխուսափելիորեն պետք է հարկվի: Իսկ երբ ակցիզային հարկ է դրված, մարդը կարող է ընտրություն անել՝ ինքն այդ հարկով հարկվի՞, թե՞ չհարկվի: Հետևաբար, այն ապրանքները, որոնք սովորաբար վնասակարության էլեմենտ ունեն, ինքը նո՞ւյն ծավալով օգտագործի, թե՞ մի քիչ պակաս օգտագործի: Դա իր ընտրությունն է, ինքը կարող է դա ընտրել: Այսինքն՝ նա կարող է այդ գումարն օգտագործել իր ընտանիքի բարեկեցության համար: Մենք գումարն իր ձեռքից չենք վերցնում, մենք ընդհակառակը, այդ գումարը թողնում ենք իր ձեռքին և ասում  այս ակցիզային հարկի մասով Դուք ունեք հնարավորություն ընտրելու՝ օգտագործել ո՛չ թե այս ապրանքը, այլ օգտագործել այս ապրանքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ թեև այս որոշումն ամենալավը չէ, սակայն, այն ներկա իրավիճակում հավասարակշռող գործառույթ կարող է իրականացնել:

«Այսինքն՝ մենք, ենթադրենք, մեր ստանձնած պարտավորություններում ակցիզային հարկը պետք է որևէ մակարդակի հասցնեինք 5 տարվա ընթացքում, այս կարգավորմամբ մենք այդ մակարդակին հասնում ենք, օրինակ՝ 3 տարվա ընթացքում, ճշգրիտ չեմ ասում ժամկետները: Եվ փոփոխությունը միայն դա է»,- մանրամասնել է նա:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության արդյունքում մարդկանց եկամուտները աճ կարձանագրեն:

«Դրա համար մենք մարդկանց խրախուսում ենք աշխատանքի: Ընդհանրապես, սոցիալական ապահովության ոլորտում էլ շատ լուրջ ծրագրեր կան: Օրինակ՝ նույն ծերանոցների գործունեությունը: Մենք պատկերացումներ ունենք, որ նույն գումարները ծախսելով շատ ավելի բարձր մակարդակի ծառայություն կարելի է ապահովել»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP