13:57 21.11.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին այսօր ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրել են, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեպքում, եթե մինչև 2016 թվականը, 14 տարի շարունակ, գազի կորուստը կազմել է 5.37 տոկոս, ապա 2016 թվականից, երբ վարչապետ է եղել Կարեն Կարապետյանը, էականորեն բարձրացել է՝ հասնելով 6.69 տոկոսի: Սա իր ազդեցությունն է ունեցել սակագնի վրա։
«Խնդիրն այլ է: Միայն կորուստներով չի պայմանավորված էսօր սակագնի մեծությունը: Գազամատակարարման համակարգի սակագները ձևավորվում են հիմնականում 2013 թվականի վերջին-2014 թվականի սկզբներին հաստատված միջպետական համաձայնագրերով, որոնք վավերացվել են ԱԺ-ի կողմից, և այդ համաձայնագրերում որոշակի դրույթներ կան, որոնք ուղղակի սահմանափակել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթը»,- ասել է Գարեգին Բաղրամյանը:
Լրագրողի այն հարցադրմանը, թե ի՞նչ նկատի ունեք, մանրամասնե՛ք, նախարարի պաշտոնակատարը պատասխանել է.
«Օրինակ, 189 դոլարից երբ նվազեցում է եղել մինչև 165 դոլար, էդ գումարները համաձայնագրում, որն ունի օրենքի ուժ, բոլոր այդ եկամուտները պահպանվում են գազամատակարարման ընկերությունում: Սպառողների մասով գինը չի իջել: Նույն համաձայնագրում գրված է, որ 165-ից 150 դոլար իջեցման պարագայում կարող են նվազեցվել սակագները: Եվ էդ չափով էլ սակագները 9.3 դոլարին համարժեք չափով նվազեցվել են 2016 թվականի օգոստոսի մեկին: Այնուհետև, ռուսական «Գազպրոմի» կողմից ևս նախաձեռնություն է եղել և սահմանի վրա 15 դոլարի չափով, որը ԱԱՀ-ով վերածվում է 19-ի, նվազեցում է եղել 2017 թվականի հունվարի մեկին»։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի հիշեցմամբ՝ նույն այդ համաձայնագրի մեջ նշված է, որ 2018 թվականին սակագները պետք է պահպանվեն 2017 թվականին ունեցածին համապատասխան։
«Հիմա ներքին կառուցվածքի հետ կապված խնդիրներ կան, և բանակցություններ են ընթանում նաև այս բոլոր դրույթներն այլևս չունենալու շուրջ»,- ավելացրել է նախարարի պաշտոնակատարը՝ հաստատելով այն պնդումը, որ կնքված համաձայնագրով վերջին երկու-երեք տարիների ընթացքում սահմանափակվել են հանձնաժողովի գործառույթները:
Գարեգին Բաղրամյանը կոնկրետ թվով դժվարացել է ասել, թե «Գազպրոմ Արմենիա»-ում կուտակված եկամուտները որքան են:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...
22:40 08.06.2025
Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումներըԵրկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգին դարձել էր բարձրարվեստ մշակույթի կենտրոն՝ հյուրընկալելով Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վաղը և հունիսի 10-ին դարձյալ նույն վայրում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն բալետի կախարդանքը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնի արտիստների կատարմամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...