Պռոշյան գյուղի բնակիչները փակել են դեպի Երևան տանող ճանապարհը. Shamshyan.com – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

Պռոշյան գյուղի բնակիչները փակել են դեպի Երևան տանող ճանապարհը. Shamshyan.com

13:16 23.11.2018

Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում երթևեկությունը կաթվածահար է եղել, հայտնում է Shamshyan-ը։

Գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, դեպի Երևան իջնող ճանապարհահատվածը փակել են և պատճառաբանում են, որ երկար ժամանակ է՝ գյուղում տեղի են ունենում անասնագողության դեպքեր, սակայն ոստիկանությունը մինչ օրս չի հայտնաբերել անասնագողերին։

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություն է վարում ոստիկանության Նաիրիի բաժնի պետի տեղակալը, սակայն բնակիչներն ասում են, որ ճանապարհը կբացեն այն ժամանակ, երբ կհայտնաբերվեն անասնագողերը։

Նշված հատվածում երթևեկությունը փորձում են կարգավորել ոստիկանության աշխատակիցները: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի կապ հաստատվի ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները

22:40 08.06.2025

Հունիսի 9-ին և 10-ին տեղի կունենան Մարիինյան թատրոնի բալետային ներկայացումները

Երկու օր շարունակ Թումանյանի անվան զբոսայգին դարձել էր բարձրարվեստ մշակույթի կենտրոն՝ հյուրընկալելով Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վաղը և հունիսի 10-ին դարձյալ նույն վայրում երևանցիներն ու քաղաքի հյուրերը կվայելեն բալետի կախարդանքը, այս անգամ՝ Սանկտ Պետերբուրգի «Մարիինյան» թատրոնի արտիստների կատարմամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

22:18 08.06.2025

Այսօր Օվկիանոսների համաշխարհային օրն է

Օվկիանոսների համաշխարհային օրը նշվում է ամեն տարի՝ հունիսի 8-ին, ընդգծելու համար օվկիանոսի կենսական դերը մարդկության կյանքում և այն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Այս տարվա թեման է՝ «Հրաշք. պահպանելով այն ինչ ծահպանում է մեզ», որը շեշտում է օվկիանոսի հիացմունքի արժանի բնույթն ու նրա կարևոր նշանակությունը Երկրի […] ...

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

22:02 08.06.2025

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնել

21:49 08.06.2025

ՀՀ ՆԳՆ-ն հրապարակել է Ավշարի ավտովթարի տեսանյութը և մանրամասներ հայտնել

ՆԳՆ-ն հրապարակել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը: «Տեսանյութում հստակ երևում է, որ ՊԾ կարգախումբը, վարելիս բջջային հեռախոսից օգտվելու համար, կանգնեցնում է «Նիսան» մակնիշի ավտոմեքենան՝ վարչարարություն իրականացնելու նպատակով, ինչից հետո «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստեղծում է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով նույն ճանապարհով ընթացող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվում […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

21:35 08.06.2025

Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց Ազգերի լիգայի բրոնզե մեդալը

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տեղի համար խաղում։ Խաղը տեղի ունեցավ Շտուտգարտում։ Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բացեց խաղի հաշիվը 45-րդ րոպեին։ Իսպանական «Ռեալի» հարձակվողի համար այս գոլը 50-րդն էր Ֆրանսիայի հավաքականում։ Նա դարձավ երրորդ խաղացողը, որը հասավ այս ցուցանիշին՝ Օլիվիե Ժիրուից (57) և Թիերի Անրիից (51) հետո: […] ...

BACK_TO_TOP