17:00 23.11.2018
Ամռանը նախագահ Սարգսյանը մասնակցել էր «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը և խոստացել, որ մասնակից 120 ստարտափ թիմերի համար նախատեսված մրցանակներին կավելանա ևս մեկ անվանակարգ՝ Հանրապետության նախագահի մրցանակ:
Հանրապետության նախագահի մրցանակներն Արմեն Սարգսյանն այսօր հանձնել է հաղթած երեք թիմերին:
Առաջին մրցանակին և 5 մլն դրամ պարգևին արժանացել է «Սուպեր Էնոթեյթ Էյ Այ» (SuperAnnotate AI) նախագիծը:
Երկրորդ և երրորդ տեղերին համապատասխանաբար արժանացած «ՅՈԼՈ» (YOLO) և Սենս թու բիթ (Sense2beat) նախագծերին խրախուսական մրցանակներ են շնորհվել:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է «Սևան ստարտափ սամմիթ»-ի կազմակերպիչներին և մրցանակակիրներին՝ հույս հայտնելով, որ նրանք կշարունակեն իրենց գործունեությունը և կներկայանան նաև միջազգային ասպարեզում:
«Ժամանակն է, որ ստարտափն անեք նաև Սիլիկոնյան հովիտում: Իհարկե, 120 թիմի մասնակցությունը մեծ թիվ է, բայց ես հույս ունեմ, որ մոտակա մի քանի տարիներին 1200 թիմ կմասնակցի: Իսկապես, հոյակապ գաղափար և ծրագիր է: Շատ երիտասարդներ իրենց կյանքի առաջին քայլերն են կատարում, և ձեր օգնությամբ ու Աստծո կամքով մեծ հաջողության կհասնեն»,- նշել է նախագահ Սարգսյանը:
«Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը ոգևորիչ է համարել Հանրապետության նախագահի աջակցությունը:
«Հենց միայն փաստը, որ Դուք եղաք մեզ մոտ և դասախոսություն ունեցաք, ինքնին շատ մեծ թռիչք էր մեզ համար: Իսկ այսօրվա մրցանակներն ու դրանցում ամփոփված գաղափարն իսկապես պարտավորեցնող են: Պատրաստ ենք անել ավելին, որպեսզի Հայաստանը կարևոր տեղ գրավի նորարարության քարտեզի վրա»,- նշել է նա:
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր Աթոռում17:54 02.05.2025
«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումըՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:36 02.05.2025
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել էԱպրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
17:24 02.05.2025
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացունՄայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...