ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցչի հետ քննարկվել են ԱԺ ընտրություններում հնարավոր ընտրախախտումների դեմ պայքարին վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցչի հետ քննարկվել են ԱԺ ընտրություններում հնարավոր ընտրախախտումների դեմ պայքարին վերաբերող հարցեր

17:22 23.11.2018

Նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էնիրա Բրոնիցկայան հանդիպում է ունեցել դատախազությունում գործող ԱԺ արտահերթ ընտրություններում հնարավոր ընտրական իրավախախտումներով զբաղվող աշխատանքային խմբի ներկայացուցիչներ ՀՀ Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանի և ՀՀ գլխավոր դատախազության՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ Շուշանիկ Իսրայելյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հանդիպման սկզբում երկուստեք կարևորվել է համապետական նշանակության ընտրություններին ընդառաջ նման հանդիպումների կայացումը:

Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ գլխավոր դատախազի հրամանով դատախազության համակարգում ստեղծված աշխատանքային խմբի խնդիրն է 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ահազանգերի գրանցումն ու հաշվառումը, դրանց ստուգման, նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելը, ինչպես նաև հանրային իրազեկման մեխանիզմներով այդ աշխատանքների հրապարակայնության ապահովումը:

Սևակ Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ իրավապահ մարմինները վճռական են տրամադրված՝  ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները` ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ քվեարկության և քվեների հաշվարկի գործընթացների բնական և հանգիստ ընթացքն ապահովելու, հնարավոր ընտրախախտումները կանխելու, իսկ հանցավոր դրսևորումներ լինելու դեպքում մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել քրեական օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին: Նշվել է, որ քրեական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը խստացվել են, ինչն ունի առաջին հերթին կանխարգելիչ նշանակություն: Բացի դրանից՝ փոփոխությունների արդյունքում ընտրական առանձին հանցատեսակներ այլևս համարվում են ծանր կամ առանձնապես ծանր, ինչը թույլ է տալիս այդ հանցագործության փաստերով իրականացնել օպերատիվ-հետախուզական այնպիսի գործողություններ, որոնք մինչ այդ թույլատրելի չէին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչը հետաքրքրվել է նաև 2017թ. տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտման դեպքերի քննության արդյունքներով: Աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից նշվել է, որ քննված բազմաթիվ քրեական գործերով առկա են մեղադրական դատավճիռներ: Դրանցից 5-ով, անհամաձայնություն հայտնելով պատիժը պայմանականորեն չկիրառելու դատական ակտերի հետ, դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոքներ, որոնցից 4-ը բավարարվել է. բեկանել են առաջին ատյանի դատարանի որոշումները և նշանակել ռեալ ազատազրկում: Սևակ Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս հարցում ՀՀ դատախազությունը որդեգրել է ավելի խիստ քրեական քաղաքականություն:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցել ընտրությունների ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շրջանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP