Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է մահացած զինծառայողների հարազատներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է մահացած զինծառայողների հարազատներին

11:20 26.11.2018

Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ հանդիպել է մահացած զինծառայողների հարազատներին:

Կառավարության ղեկավարը լսել է զինծառայողների հարազատների բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները՝ քրեական գործերի քննության և դատավարության ընթացքի վերաբերյալ:

Վարչապետի առաջարկությամբ հանդիպումը շարունակվել է Քննչական կոմիտեում, որտեղ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի և ՔԿ կոլեգիայի անդամների մասնակցությամբ շուրջ 6 ժամ տևած հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են զինծառայողների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, նախնական քննության արդյունքները:

Մահացած զինծառայողների հարազատներից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռվել ներկայացնել իրենց մտահոգություններն ու նկատառումները՝ ինչպես դեպքի, այնպես էլ քրեական գործով քննության ընթացքի վերաբերյալ։

ՀՀ ՔԿ նախագահի կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել են կոնկրետ հանձնարարականներ՝ բարձրացված հարցերի շուրջ։ Հայկ Գրիգորյանը վստահեցրել է, որ զինվորական ծառայության ընթացքում արձանագրված հանցավոր դրսևորումները՝ հատկապես մահվան դեպքերը, գտնվում են մշտական ուշադրության կենտրոնում։

«Յուրաքանչյուր զինվորի մահ ողբերգություն է, և ուզում եմ հավատացած լինեք, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկում ենք բոլոր հնարավոր գործողությունները՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշել է Հ.Գրիգորյանը։

Նա հարազատներին տեղեկացրել է, որ մահվան դեպքերով անմիջապես առաջ են քաշվում մի շարք վարկածներ, որոնց թվում են սպանությունը, ինքնասպանությունը, դժբախտ պատահարը, անդամախեղումը, մարտական հերթապահության կանոնները, զենքի հետ վարվելու կանոնները խախտելը և դրանց ենթավարկածները, որոնց ուղղությամբ քննություն է տարվում միաժամանակ։

«Քննություն է տարվում հնարավոր բոլոր վարկածների ուղղությամբ անկախ նրանից, թե նախնական տվյալների հիման վրա ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը, չունենք նման որևէ կաշկանդվածություն։ Եվ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ անձանց գործողություններին տրվում է իրավական գնահատական, վեր հանվում նպաստող պայմաններն ու պատճառները»,- ասել է ՔԿ նախագահը։

Հ.Գրիգորյանն առաջարկել է մահացած զինծառայողների հարազատներին համագործակցել քննիչների հետ ու իրենց հայտնի դարձած տվյալների մասին անմիջապես հայտնել, ինչը կօգնի քննության բազմակողմանիությանը, ինչպես նաև՝ մասնակցել քննչական փորձարարություններին, փորձաքննությունների կատարմանը և տեղում իրենց հուզող արցադրումներն ուղղել նաև փորձագետներին։

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկությունը և պարունակում է մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալներ՝ ՀՀ ՔԿ նախագահն առաջարկել է քննարկումները առանձին հանդիպումների ձևաչափով, ինչը ողջունվեց հարազատների կողմից, և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ։

Տուժող կողմի ցանկության դեպքում, գործող օրենսդրության շրջանակներում, քննարկումներ տեղի կունենան նաև Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիտորինգի խմբի աշխատանքների շրջանակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

13:31 09.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ը

Բացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

13:24 09.06.2025

Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

13:17 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Հունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

13:11 09.06.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...

Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկին

13:00 09.06.2025

Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկին

Իրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

12:55 09.06.2025

Օրբանը կարծում է, որ Ուկրաինան ի վիճակի չէ անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին

Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ, քանի որ այդ երկրի տնտեսական վիճակը անբավարար է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ուկրաինան ի վիճակի չէ դառնալ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ։ Ուկրաինան սնանկացած էր նույնիսկ հակամարտությունից առաջ։ 1990-ականներին ուկրաինացիները չկարողացան կառուցել նորմալ գործող տնտեսություն ունեցող պետություն», – ասել […] ...

BACK_TO_TOP