Ոչ թե միջազգային, այլ բարոյական նորմեր. Բորիս Նավասարդյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Ոչ թե միջազգային, այլ բարոյական նորմեր. Բորիս Նավասարդյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

16:48 26.11.2018

Ինչպես հայտնի է, օրեր առաջ «Հին Երևան» նախագծի տարածքում շրջայց կատարելիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողները հիշեցրել էին այն մեղադրանքների մասին, ըստ որոնց՝ նա խախտում է քարոզչություն կատարելու միջազգային նորմերը և չարաշահում վարչական ռեսուրսը:

«Հերիք է Հայաստանում խոսեն առանց հիմնավորումների: Թող ցույց տան էդ միջազգային չափանիշները: Այսինքն` ի՞նչ, դուք հիմա ուզում եք ինձ արգելե՞լ, ես հիմա խախտո՞ւմ եմ նախընտրական քարոզչությունը: Ես Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին առաջիկա խորհրդարանական ընտրություններում. հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը»,- ասել էր Փաշինյանը՝ դարձյալ հորդորելով ներկայացնել չափանիշներ, որոնք կհաստատեն իր կողմից խախտում անելը:

Այսօր, երբ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրել է իրենց կատարած մոնիթորինգի արդյունքները, SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք կարող է Նավասարդյանը  վկայակոչել այդպիսի նորմեր:

«Եթե ֆորմալ տեսակետից վերցնենք, ապա իրականում որևէ միջազգային իրավական նորմ չի խախտվում, մանավանդ, որ իրավական նորմերը տարբեր երկրներում տարբերվում են իրարից: Կան երկրներ, որտեղ քարոզչությունն ընդհանրապես սահմանափակված չէ որևէ ժամանակահատվածով, չկա լռության օր, այսինքն՝ այդ առումով ֆորմալ խախտումներ կարծես թե չկան՝ բացառությամբ այն միջադեպի, որ շտապօգնության մեքենայի վրա քարոզչական դրոշ էր տեղադրված: Բայց այդ խնդիրն արագ լուծվել է: Այստեղ մենք միանշանակ կարող ենք ասել, որ վարչական ռեսուրսի չարաշահում կա»,- ասել է  Նավասարդյանը:

Ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահի՝ կան բարոյական նորմեր, որոնք ազդում են ընտրությունների տրամադրությունների վրա.

«Նախընտրական փուլում իշխանության ներկայացուցիչները, որոնք մասնակցում են այս կամ այն քաղաքական ուժի ներքո նախընտրական պայքարում, հնարավորինս սահմանափակեն իրենց ակտիվությունը: Մեզ մոտ, ավանդաբար, մի քիչ այլ պատկեր է՝ ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելանում են իշխանության ներկայացուցիչները նաև իրենց պաշտոնական գործունեության առումով: Իհարկե, ցանկալի կլիներ, որ և՛ իշխանությունների ներկայացուցիչները, և՛ նրանց լուսաբանող լրատվամիջոցներն այդ ընդհանուր բարոյական նորմը փորձեին պահպանել, մեզ մոտ հակառակն է ստացվում՝ որքան ակտիվանում են իշխանությունները, այդքան ակտիվանում է լրատվամիջոցների կողմից նրանց լուսաբանումը»:

Նավասարդյանը հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին ունենք արդեն այլ պատկեր, քանի որ քարոզարշավը մեկնարկել է, մասնակցությունն ու լուսաբանումը դիտարկվելու է միայն քարոզարշավի շրջանակում: Պետք է գործեն հավասար լուսաբանման և խտրականության բացառման սկզբունքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

16:52 09.06.2025

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

16:45 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

16:38 09.06.2025

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

16:30 09.06.2025

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

16:22 09.06.2025

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

Հունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

16:14 09.06.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

BACK_TO_TOP