18:43 26.11.2018
Վրաստանի միացյալ ընդդիմության թեկնածու, «Վրաստանի ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեի աջակիցները բուռն են արձագանքել Ախալքալաքում Վահագն Չախալյանի նախընտրական գործունեությանը: Վաշաձեի կուսակիցները Չախալյանին համարում են «անջատողական և ագրեսիվ պրոռուսական ուժի ներկայացուցիչ», որը վերադարձել է Վրաստան իրենց կուսակցության դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար: Նրանք մեղադրել են նաև Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ախալքալաքի նախընտրական շտաբին Չախալյանի նման «հակապետական» անձին աջակցելու համար:
Վրացական ընդդիմությունն անհանգստացած է նաև այն հանգամանքով, որ նա արդեն 5-րդ օրն է՝ երկու էջանոց նամակով շրջում է Ախալքալաքի գյուղերով, քարոզում ու հիմնավորում Սալոմե Զուրաբիշվիլիին ընտրելու իր առաջարկը:
Հիշեցնենք՝ Չախալյանը 2009թ. ապրիլի 7-ին վրացական դատարանի կողմից դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու և ակտիվ մասնակցելու» և «խուլիգանություն» կատարելու մեղադրանքներով: Ազատ էր արձակվել 2013 թ. հունվարի 24-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն։
«Այժմ քարոզարշավ է իրականացնում Ջավախքի գյուղերում ՝ մեղադրելով նախկին իշխանություններին հայ բնակչության նկատմամբ ճնշումների և հետապնդումների մեջ»,- հայտարարել է Վրաստանի «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գեորգի Բարամիձեն:
Ստորև ներկայացնում ենք մի հատված Չախալյանի նամակից.
«Սիրելինե՛րս, դեռ նոր-նոր են ապաքինվում մեր այն վերքերը, որոնք ստացանք Սաակաշվիլիի բռնապետական, հանցավոր ռեժիմի իշխանության տարիներին և իրավունք չունենք կրկին խաբվելու, իրավունք չունենք հերթական անգամ հարվածի տակ դնելու մեր պապերի գերեզմանները, մեր երեխաների ապագան, մեր ծննդավայրն ու հայրենի Վրաստանը…
Սիրելի՛ ջավախահայեր ինչքան էլ մեծ լինեն Սաակաշվիլիի, Վաշաձեի տված խոստումները, ինչքան էլ մեծ լինի նրանց կողմից բաժանվող ընտրակաշառքը, կոչ եմ անում նոյեմբերի 28-ին համախմբվենք ու միասնաբար մերժենք 5 համարին, միասնաբար մերժենք Սաակաշվիլի-Վաշաձե խաբեբա-ստահակներին, մերժենք հայաթափությունը, մերժենք թուրքացումը, միասնաբար մերժենք անհանդուրժողականությունը, մերժենք խտրականությունը, մերժենք իշխանական դիրքի չարաշահումը, միասնաբար մերժենք խավարը…
Սիրելի՛ ջավախահայեր, մենք ուժեղ ենք և հպարտ, կոչ եմ անում նոյեմբերի 28-ին համախմբվել՝ մեր ուժն ու հպարտությունը ցույց տալու ամբողջ աշխարհին…»:
18:10 16.05.2025
Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր․ Պատրիս Էվրա«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան SDS փոդքասթի ընթացքում պատմել է իր նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի աշխատանքային մեթոդների մասին: «Եթե Ֆերգյուսոնն այսօր աշխատեր, բանտում կհայտնվեր: Դուք պարզապես չեք պատկերացնում, թե քանի ֆուտբոլիստ է արտասվել նրա մեթոդների պատճառով, թե ինչպես էր նա զայրանում խաղացողների վրա, խաղակոշիկներ նետում նրանց ուղղությամբ: Բայց նա ու թիմի առաջատարները տանել չէին […] ...
18:05 16.05.2025
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակըՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Թերեզա Չերվինսկային: ԵՆԲ փոխնախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացիկ համագործակցության բարձր մակարդակը և հույս […] ...
17:55 16.05.2025
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպումՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 16-ին կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպում, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում ՀՀ անշարժ գույքի միջազգայնացմանն ուղղված գործիքների կիրառմանը, պետական […] ...
17:50 16.05.2025
Թանգարանային ոլորտում աշխատող մարդիկ իսկապես նվիրյալներ են. Ժաննա ԱնդրեասյանԹանգարանների միջազգային օրվան ընդառաջ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական […] ...
17:46 16.05.2025
«Ռեալ»-ից կհեռանամ հանգիստ խղճով. Կառլո ԱնչելոտիՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ակումբից հեռանալու մասին: «Ամեն անգամ, երբ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղ եմ զբաղեցնում պահեստայինների նստարանին, այլ զգացողություններ եմ ունենում: Հիմա էլ ոչինչ չի փոխվել: Երբ ակումբից հեռանամ, դա կանեմ հանգիստ խղճով և խաղաղ, որովհետև արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ: Փայլուն ժամանակաշրջան էր ինձ համար: Ֆուտբոլը երբեք […] ...