Ասում են, որ չեն ամաչում «սև» լինելուց. ԵՄԱ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Ասում են, որ չեն ամաչում «սև» լինելուց. ԵՄԱ նախագահ

23:01 26.11.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադարձել է նաև «սևի ու սպիտակի» քարոզչությանը և այն առանձնահատկություններին, որոնք հատուկ են այս ընտրական շրջանին.

«Եթե մենք մի քիչ խորանանք մեր պատմության մեջ, այդ նույն ջրբաժանը կար համարյա բոլոր նախագահական ընտրություններում՝ երբ կար հստակ իշխանության թեկնածու և ընդդիմության միասնական թեկնածու:  Օրինակ, 1996 թվականի նախագահական ընտրությունները, երբ ընդդիմությունը կարողանում էր միավորվել մեկ թեկնածուի շուրջ, կամ ընդդիմության հիմնական մասը միավորվում էր մեկ թեկնածուի շուրջ,  այնտեղ էլ կար հստակ երկու բևեռ և քարոզարշավը երկու կողմից էլ  բավականին ագրեսիվ էր:  Խորհրդարանական ընտրություններում, իրեք կհամաձայնեմ ձեր հետ, այդպիսի երևույթներ չեն եղել, քանի որ կենտրոնացում մեկ ընդդիմադուր ուժի ուղղությամբ չի եղել մեր բոլոր նախորդ խորհրդարանական ընտրություններում: Դա կարելի է բացատրել կամ հիմնավորել նրանով, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերջնական չէր որոշվում իշխանության հարցը: Իշխանության հարցը որոշվում էր հիմնականում նախագահական ընտրությունների ժամանակ: Նոր Սահմանադրությամբ մենք այլևս չունենք նախագահական ընտրություններ և իշխանության հարցը լուծվում է հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և ինչ-որ տեղ կարելի է  ասել՝ դա է բացատրությունը, թե ինչու գոնե մինչև այս պահը մենք ունենք այդպիսի հստակ բևեռաացում», – ասել է Նավասարդյանը:

SHANTNEWS.am-ի այն դիտարկմանը, թե հիմա սև ու սպիտակ անվանելուց ու ընդունելուց, որ մեկը «սև»-ն է, մյուսը՝ «սպիտակը», չեն խուսափում, Նավասարդյանը հավելել է.

«Այո, ասում են՝ չենք ամաչում դրանից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

16:22 09.06.2025

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

Հունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

16:14 09.06.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան

16:08 09.06.2025

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թ. պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2024 թվականին պետական բյուջեով հատկացված է եղել 18,4 մլրդ դրամ, կատարողականը եղել է 77,1 տոկոս: Հաշվետու տարում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի եւ շուկայի զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, որի դիմաց տարեկան ճշտված բյուջեն կազմել է 11,6 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 85,6 տոկոս: Այս մասին հունիսի 9-ին […] ...

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

16:00 09.06.2025

Փայտածուխի արտադրամասերի գործունեության հետևանքով մթնոլորտային օդի վրա վնասակար ազդեցության վերաբերյալ քննարկում ԲԸՏՄ-ում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում է եղել անտառամերձ, բնակավայրերի և մայրուղիների հարակից տարածքներում փայտածուխի արտադրամասերում գործունեության կազմակերպման ընթացքում մթնոլորտ արտանետումներն ու առաջացող խնդիրները։ Ընդգծվել է, որ հատկապես անտառային հրդեհների կանխարգելման, բնակավայրերում մեծ […] ...

«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

15:54 09.06.2025

«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը 2024 թվականի հոկտեմբերի 18-ից 2025 թվականի փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, իրեն վերապահված լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելով, չարաշահել է ընկերության՝ իրեն ենթակա մի շարք փոստային բաժանմունքների աշխատակիցների վստահությունը՝ կատարելով խոշոր չափերով […] ...

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

15:45 09.06.2025

Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։ Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը […] ...

BACK_TO_TOP